Քաղաքական08:01, 06 Մայիս 2019
Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է ռուսական «S-400»-ի թեմային

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:
Ֆուաթ Օքթայը նշել է, որ Թուրքիան իր որոշումն արդեն կայացրել է S-400-ի հարցում:
«Թուրքիան անկախ երկիր է և իր պաշտպանությանը վերաբերող որոշումներն ինքն է կայացնում: Թուրքիան ունեցել է ՀՕՊ համակարգերի կարիք, կնքել է պայմանագիր ու պահում է այդ խոստումը»,- ասել է փոխնախագահը:
Օքթայը քննադատել է ԱՄՆ-ի սպառնալից այն հայտարարությունները, ըստ որոնց՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի:
ԱՄՆ-ի` պատժամիջոցներով սպառնալու հայտարարությունները, ըստ Օքթայի, նշանակում են, որ իրենք Թուրքիային չեն ճանաչում:
«Ոչ ոք չի կարող Թուրքիայի դեմ սպառնալից հայտարարություններ օգտագործել ու համագործակցել: Թուրքիան նորաթուխ պետություն չէ: Այն և պետական միավոր է, և տարածաշրջանի տնտեսապես անվտանգ կետը»,- հայտնել է Օքթայը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն այդ համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիային մատակարարելու է 2019-ի ամռանը։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն հայտարարել է, որ եթե թուրքական կողմը գնի ռուսական S-400-ներն, ապա Թուրքիան կարող է դուրս գալ ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների նախագծից, որոնք ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի պետք է մակատարարվեն Անկարային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |