Քաղաքական13:38, 03 Մայիս 2019
Պենտագոնի ղեկավարը նշել է, որ Թուրքիան պետք է ընտրություն կատարի ռուսական S-400 համակարգերի և F-35 կործանիչների միջև

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող միաժամանակ իր սպառազինության մեջ ունենալ և՛ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների կողմից արտադրվող F-35 կործանիչներ:
Մայիսի 1-ին Ներկայացուցիչների պալատում մատակարարումների հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելիս հայտարարել է ռուսական համակարգերի ձեռք բերման դեպքում Անկարան չի կարող ձեռք բերել F-35 կործանիչներ, քանի որ վտանգ կա, որ ամերիկյան տեխնոլոգիաները կարող են հայտնվել ռուսների ձեռքում:
Պատգամավորներից մեկի հարցին, թե արդյոք այդ ուղերձը բավականաչափ բաց տեքստով հասցվել է Անկարային, Շանահանը պատասխանել է, որ չի կարծում որ իրենք սխալված լինեն ուղերձի հարցում:
Պատգամավորը ճշտող հարց է ուղղել «Կամ մեկը, կամ էլ մյուսը. հակառակ դեպքում F-35 կործանիչներ չեն կարող ունենալ, այդպե՞ս չէ»:
Ի պատասխան Պենտագոնի ղեկավարն ասել է. «Այդ հարցում մեզ մոտ ամեն ինչ հստակ է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |