Քաղաքական13:44, 22 Ապրիլ 2019
Ըստ թուրք ընդդիմադիր գործչի՝ իր դեմ իրականացված հարձակումը նախապես ծրագրված է եղել

Անկարայի Չուբուք շրջանում իր նկատմամբ տեղի ունեցած հարձակման թեմայով մեկնաբանություն արած «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, որ այդ տարածքում պատշաճ կերպով չեն ապահովել իր անվտանգությունը։
Ըստ Քըլըչդարօղլուի՝ հարձակումը նախապես ծրագրված է եղել և CHP-ականներին փողոց դուրս բերելու նպատակ է հետապնդել։
Նա նաև որոշ մանրամասներ է ներկայացրել իրադարձությունից։ Այն տան անդամները, որտեղ ապաստան է գտել ընդդիմադիր գործիչը, Քըլըչդարօղլուի պատմելով մոտեցել են իրեն և հարցել, թե արդյոք իրենց տունը չեն վառի։
Իսկ ոստիկանապետն առաջարկել է ընդդիմադիր առաջնորդին ոստիկանական համազգեստ հագնել և այդ համազգեստով դուրս գալ «շրջափակումից»։ Սակայն Քըլըչդարօղլուն մերժել է ոստիկանապետի այդ առաջարկը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |