• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 07:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական06:39, 22 Ապրիլ 2019

Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմադիր լիդերի վրա (տեսանյութ)

Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմադիր լիդերի վրա (տեսանյութ)

Ապրիլի 21-ին Թուրքիայի Անկարա նահանգի Չուբուք շրջանում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Ընդդիմադիր կուսակցապետը մասնակցում էր մի քանի օր առաջ Թուրքիայի Հաքքարի նահանգում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորների թաղման արարողությանը։

Արարողության ժամանակ հավաքվածներից ոմանք սկսել են վիրավորական խոսքեր հնչեցնել Քըլըչդաչօղլուի հասցեին։ Այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները  փորձել  են տարածքից հեռացնել ընդդիմադիր լիդերին,  անհայտ անձը բռունցքով հարվածել  է Քըլըչդարօղլուի դեմքին։ Հարվածի պահը ֆիքսել են տեսախցիկները։ Ավելի ուշ անվտանգության աշխատակիցների ձեռնարկած միջոցների շնորհիվ Քըլըչդարօղլուն տեղափոխվել է մոտակա տներից մեկը։ Ամբոխից կոչեր են հնչել վառել այդ տունը:

Դեպքի վայրում է եղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով փորձել է բազմությանը հանգստացնել և  հանդես է եկել հանդարտվելու կոչերով։ Նա անգամ մուտք է գործել այն տուն, որտեղ պատսպարվել է ընդդիմադիր գործիչը։ 

Ավելի ուշ ժանդարմերիայի օգնությամբ Քըլըչդարօղլուին հեռացրել են վտանգի վայրից։ Թուրքական աղբյուրները հաղորդում են, որ դեպքից հետո  Քըլըչդարօղլուի առողջական վիճակը լավ է։   

Տեղի ունեցած հարձակումը խստորեն դատապարտել են Թուրքիայի մի շարք քաղաքական գործիչներ ընդդիմադիր և իշխանական շրջանակներից, ինչպես օրինակ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակը, Թուրքիայի արդարադատության նախարարը, ներքին գործերի նախարարը և ուրիշներ։ Դատապարտողների թվում է եղել նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը։

Անկարայի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննությամբ պարզվել է հարձակմանը մասնակցած  6 անձանց ինքնությունը։ Նշվում է, որ այդ անձինք կհայտնաբերվեն ու կձերբակալվեն։

Աղբյուր`    Deutsche Welle.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}