Քաղաքական12:26, 22 Ապրիլ 2019
Էրդողան.«Քըլըչդարօղլուի դեմ ուղղված բողոքի ակցիաները վերածվել են բռնարարքի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում գրառում է կատարել ապրիլի 21-ին ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ Անկարայում իրականացված հարձակման վերաբերյալ:
Թուրքիայի նախագահը գրել է.
«Սոսկալի է, որ երեկ Չուբուքում մեր զինվորների թաղման արարողության ժամանակ անցանկալի դեպք է տեղի ունեցել և «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ ուղղված բողոքի ակցիաները վերածվել են բռնարարքի: Դեմ ենք բռնությանը և ամեն տեսակ ահաբեկչությանը: Թույլ չենք տա, որ որևէ մեկը բացասաբար ազդի Թուրքիայի խաղաղ մթնոլորտի վրա»:
Էրդողանի հավաստիացմամբ՝ միջադեպը մանրակրկիտ քննության է առնված:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Թուրքիայի Անկարա նահանգի Չուբուք շրջանում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Ընդդիմադիր կուսակցապետը մասնակցում էր մի քանի օր առաջ Թուրքիայի Հաքքարի նահանգում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորների թաղման արարողությանը։
Արարողության ժամանակ հավաքվածներից ոմանք վիրավորական խոսքեր են հնչեցրել Քըլըչդաչօղլուի հասցեին։
Այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են տարածքից հեռացնել ընդդիմադիր լիդերին, մեկը բռունցքով հարվածել էր Քըլըչդարօղլուի դեմքին։ Հարվածի պահը ֆիքսել են տեսախցիկները։
Անվտանգության աշխատակիցների ձեռնարկած միջոցների շնորհիվ Քըլըչդարօղլուն տեղափոխվել է մոտակա տներից մեկը։ Ամբոխից կոչեր էին հնչել վառել այդ տունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |