• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 07:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:30, 22 Ապրիլ 2019

ԵԽ-ի Թուրքիայի հարցով զեկուցողն անդրադարձել է ընդդիմության առաջնորդի դեմ կատարված հարձակմանը

ԵԽ-ի Թուրքիայի հարցով զեկուցողն անդրադարձել է ընդդիմության առաջնորդի դեմ կատարված հարձակմանը

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավոր, Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փերին հայտարարություն է տարածել նախօրեին գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլու վրա կատարված հարձակման վերաբերյալ:  

Փիրին Twitter-ում անգլերեն և թուրքերեն լեզուներով գրառում է արել, որում մասնավորապես ասել է.

«Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հանդեպ լինչի դատաստան տեսնելու տգեղ փորձ է տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ ներշնչվել են (հարձակվողները-խմբ.) քաղաքական ղեկավարների ատելության խոսքից: Պետք է վերջ դրվի այս ծայրահեղ բևեռացմանը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Թուրքիայի Անկարա նահանգի Չուբուք շրջանում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա։

Ընդդիմադիր կուսակցապետը մասնակցում էր մի քանի օր առաջ Թուրքիայի Հաքքարի նահանգում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորների թաղման արարողությանը։

Արարողության ժամանակ հավաքվածներից ոմանք վիրավորական խոսքեր են հնչեցրել Քըլըչդաչօղլուի հասցեին։

Այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները փորձել  են տարածքից հեռացնել ընդդիմադիր լիդերին, մեկը բռունցքով հարվածել  էր Քըլըչդարօղլուի դեմքին։ Անվտանգության աշխատակիցների ձեռնարկած միջոցների շնորհիվ Քըլըչդարօղլուն տեղափոխվել է մոտակա տներից մեկը։ 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}