Քաղաքական10:11, 18 Ապրիլ 2019
Թուրքիայում քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը շնորհավորել է գլխավոր ըննդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուին՝ Ստամբուլի քաղաքապետ նշանակվելու կապակցությամբ։
HDP-ի համանախագահ Բուլդանը հաջողություններ է մաղթել Իմամօղլուին և առաջարկով հանդես եկել։
Փերվին Բուլդանը նշել է, որպես Ստամբուլի քույր քաղաք՝ լավագույն համադրությունը կլինի Կարսը։
Նրա խոսքով՝ իրենց կուսակցությունն էլ առաջին անգամ է հաղթում Կարսում։
Միջանկյալ նշենք, որ ընդդիմադիր CHP-ն վերջին 25 տարում առաջին անգամ է հաղթել Ստամբուլում։
HDP-ի թվիթերյան պաշտոնական էջում նույնպես գրառում է կատարվել Էքրեմ Իմամօղլուի ընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում ենք քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Երկրի յուրաքանչյուր կողմում ծավալվող ժողովրդավարության և իրավական պայքարում վաղ թե ուշ հաղթելու ենք»,֊ասված է գրառման մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |