Քաղաքական07:47, 17 Ապրիլ 2019
Թուրքիայի պաշտպանության նախարարը դիմել է ԱՄՆ-ին. «Ահաբեկչներին հեռացրեք մեր սահմանների մոտից»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ԱՄՆ-ում հանդիպել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պաթրիք Շենեհենի հետ։
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հանդիպման ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունների առանցքային հարցերը, այդ թվում համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Նաև քննարկվել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարագերի և ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների հարցը: Աքարն ամերիկյան կողմին հայտնել է այդ հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշման մասին։
Կողմերը խոսել են նաև Սիրիայի վերջին զարգացումների և առհասարակ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի մասին։
Հանդիպման ժամանակ Աքարը, անդրադառնալով Սիրիայի հյուսիսային հատվածի մի մասը վերահսկող քրդական ուժերի հարցին, ԱՄՆ-ից պահանջել է, որ նրանք այդ տարածքներից հեռանան։ Աքարի պնդմամբ՝ քրդական ուժերը վերջին ժամանակներս հաճախակի են թիրախի տակ առնում Թուրքիայի սահմանամերձ շրջանները։
«Ահաբեկիչներին հեռացրեք մեր սահմանների մոտից»,-ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ։ Ավելին Վաշինգտոնը քրդական ուժերի հետ երբեմն համագործակցում է Սիրիայում գործող ծայրահեղական ուժերի դեմ պայքարում:
Տեղեկացնենք, որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունները սրվել են՝ պայմանավորված է Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մտադրության հետ։ Վաշինգտոնը բազմիցս զգուշացրել է Անկարային, թե այդ գործարքն ինչպիսի բացասական հետևանքներ կունենա Թուրքիայի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |