Քաղաքական12:27, 12 Ապրիլ 2019
Էրդողանը հնարավոր է՝ 10-15 օրվա ընթացքում վերջ դնի ազգայնականների հետ կազմած դաշինքին

Թուրքիայի «Եվրասիական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Քեմալ Օզքիրազը տեսակետ է հայտնել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից»(AKP-ԱԶԿ) և աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցությունից» (MHP-ԱՇԿ) կազմված «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքի վերաբերյալ:
Օզքիրազը Twitter-ում կատարած գրառման մեջ նշել է, որ իր կարծիքով` Թուրքիայի նախագահը մեծ ճնշման տակ է և 10-15 օրվա ընթացքում վերջ է տալու «Ջումհուր» դաշինքին:
«AKP-ի պատգամավորները և կազմակերպությունները քաղաքներում ունեցած պարտությունները կապում են MHP-ի հետ: Ասում են` MHP-ն ՏԻՄ ընտրություններին չի աջակցել AKP-ի թեկնածուներին և մյուս թեկնածուների համար է աշխատել: Ասում են` MHP-ն մեզնից շարունակաբար գողանում է»,-գրել է կենտրոնի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 31-ին կայացել է ՏԻՄ ընտրություններ: Իշխող ուժը և գորշ գայլերի քաղաքական թևը համարվող MHP-ն միասնաբար են հանդես եկել ընտրություններին: Մինչ այդ երկու կուսակցությունների ղեկավարները հայտարարել էին, որ այն համայքներում և քաղաքներում, որտեղ կառաջադրվի մյուս կուսակցության թեկնածուները, ապա փոխադարձաբար կսատարեն նրանց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |