Միջազգային12:05, 10 Ապրիլ 2019
ԱՄՆ-ում ցանկանում են արգելել թուրք որոշ պաշտոնյաների մուտքը
ԱՄՆ-ում ցանկանում են արգելել այն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը, որոնք կապ ունեն Թուրքիայում ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալությունների հետ։
Նույն օրինագծով առաջարկվում է վերոնշյալ թուրք բարձրաստիճան պաշտոնյայի հաշիվներն ԱՄՆ-ում առգրավել։ Օրինագիծը ներկայացվել է հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերի և դեմոկրատ սենատոր Բեն Քարդինի կողմից։ Օրինագծի տակ իրենց ստորագրությունն են դրել ևս 4 սենատորներ։
Նման օրինագծի պատճառն այն է, որ ըստ ամերիկացի սենատորների՝ ԱՄՆ-ի մի շարք քաղաքացիներ Թուրքիայում անօրինական կերպով են կալանավորվել և նրանց առաջադրվել են անարդարացի մեղադրանքներ։
Մասնավորապես նրանք հիշատակել են Թուրքիայում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից, ազգությամբ թուրք Մեհմեթե Թոփուզին, ով շարունակվում է կալանավորված մնալ Թուրքիայում։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքին» աջակցելու մեջ։
Հիշատակվել են նույն մեղադրանքով Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը, ով պահվում էր թուրքական բանտում։ Սակայն վերջինս Վաշինգտոնի կողմից թուրքական իշխանությունների նկատմամբ կիրառած ճնշումներից հետո ազատ արձակվեց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |