Քաղաքական08:32, 03 Ապրիլ 2019
Կարսի նորընտիր քաղաքապետը նշել է, որ իշխող ուժն ընտրություններում չստացավ այն արդյունքը, որը ծրագրել էր փողոցում

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Կարսում հաղթած «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) թեկնածու Այհան Բիլգենը անդրադարձել է կուսակցության ձայների նվազմանը:
Այհան Բիլգենը կուսակցությունն առաջիկայում հայտարարություն կանի Թուրքիայի արևելյան նահանգներում քիչ քվե ստանալու վերաբերյալ:
Բիլգենի փոխանցմամբ` Կարսում նախընտրական քարոզչության ընթացքում իշխանությունները ձեռնամուխ են եղել, որ մարդիկ իրենց ինքնության վախով գնան քվեարկության, սակայն ժողովուրդը դրան ուշադրություն չի դարձրել:
«Ժողովուրդը փոփոխության պահանջ ուներ: Այդ իսկ պատճառով «Ջումհուր» (Cumhur-Ժողովուրդ) դաշինքը» չստացավ այն արդյունքը, որը ծրագրել էր փողոցում և քվեատուփում»,- ասել է քաղաքապետը:
Կարսի քաղաքապետի խոսքով` արևելյան և հարավ-արևելյան նահանգներում իշխանությունները հայտարարություններ էին տարածում, որ HDP-ի հաղթելու դեպքում պետության կողմից նորից հոգաբարձուներ են նշանակվելու:
«Ընտրողի կամընտրության վրա մի շարք հայտարարություններով իշխանությունները փորձեցին ազդել: Բացի այդ ընտրության օրը նույնպես տարբեր խմբերով փորձեցին ազդել ընտրողի վրա: Մեր կուսակակիցներին անգամ ձերբակալեցին»,- նկատել է տվել Բիլգենը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |