• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 07:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:18, 02 Ապրիլ 2019

Թուրքիայի իշխող կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Թուրքիայի իշխող կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը,  որոշում  է կայացրել բողոքարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները Ստամբուլի 39 համայնքներում։ ԱԶԿ-ի պնդմամբ`  ընտրությունները Ստամբուլում անցել են ընտրախախտումներով։

ԱԶԿ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ իրենք պատրաստվում են նաև բողոքարկել Անկարա նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։

Բացի ԱԶԿ-ից ընտրությունների արդյունքները Իգդիր նահանգում բողոքարկելու է նաև «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը, որը ընտրություններին մասնակցում էր իշխող ԱԶԿ-ի հետ դաշինք կազմած։  Ընտրությունների նախնական արդյունքներում Իգդիրի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԱՇԿ-MHP) թեկնածուն:

Ավելի վաղ էլ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձանաժողովը, մասամբ ամփոփելով մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, հայտնել էր, որ Ստամբուլում քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4.159.650 ձայն, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յըլդըրըմը` 4.131.751 ձայն:  Ըստ ընտրական հանձնաժողովի՝ իշխող կուսակցությունը պարտություն է կրել Թուրքիայի Անկարա, Իզմիր, Մերսին, Անթալիա և այլ խոշոր քաղաքներում։  

Նշենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեև հաղթանակ է տարել, սակայն պարտվել է մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում:

Աղբյուր`    Haberler

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}