Քաղաքական13:53, 02 Ապրիլ 2019
Նոր հայտարարություն Դավութօղլուի կողմից ստեղծվելիք կուսակցություն մասին

Թուրքական մամուլում կրկին ակտիվացել են նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից նոր կուսակցություն հիմնադրելու մասին խոսակցությունները:
Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ այս թեմայով մամուլում սկսված քննարկումները կրկին ակտիվացրել են Դավութօղլուի նախկին խորհրդական Աթըլգան Բայարի՝ Twiiter-ում կատարած գրառումից հետո:
«Հասարակության բոլոր շերտերը միավորող մի միասնական շարժում է իջնելու հրապարակ և կուսակցություն է դառնալու»,- գրել է Բայարը:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքական մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այդ երկրի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի ու նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հետ պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել:
Նշված մարդիկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին կամ ներկա անդամներ են, որոնք, սակայն, այժմ ակտիվ քաղաքականությամբ չեն զբաղվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |