Քաղաքական08:20, 27 Մարտ 2019
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Թուրքիան գնի ամերիկյան «Patriot» համակարգեր

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանն անդրադարձել է վերջին շրջանում հաճախակի շրջանառվող այն լուրերին, թե Վաշինգտոնը չի ցանկանում, որ Թուրքիային մատակարարվեն F-35 նոր սերնդի կործանիչներ:
ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից համատեղ իրականացվող F-35 կործանիչների ծրագրում, սակայն Թուրքիան պետք է իրենցից գնի ՀՕՊ համակարգեր:
«Միանշանակ ուզում ենք, որ մնա: Մեզ պետք է, որ Թուրքիան Patriot գնի»,- ասել է Շենահանը ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նիստում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի առուվաճառքի պայմանագրից հետո ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել են, դա կարող է վնասել պաշտպանության ոլորտում Թուրքիայի հետ իրենց ունեցած համագործակցությանը:
Ամերիկացի մի շարք պաշտոնյաներ հայտարարել են ռուս-թուրքական գործարքի հետևանքով Թուրքիային F-35 նոր սերնդի կործանիչների վաճառքի հնարավոր դադարեցման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |