Միջազգային07:55, 23 Հունվար 2019
Թուրքիայի ոստիկանության ակադեմիայի զեկույց. գյուլենականներին 1-ինը Ռուսաստանն է հայտնաբերել

Թուրքիայի ոստիկանության ակադեմիան զեկույց է հրապարակել երկրում ահաբեկչական հայտարարված «FETÖ» (Ֆեթոլահական ահաբեկչական կազմակերպություններ) անունով հայտնի գյուլենական շարժման մասին:
«FETÖ-ն որպես միջազգային սպառնալիք» խորագրով զեկույցում մանրամասներ է ներկայացվել ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող կառույցի հիմնադրման, նպատակների ու առանձնահատկությունների մասին:
Զեկույցում տեղեկություններ են հաղորդվել նաև լրատվության, կրթության ու առողջապահության ոլորտում գյուլենականների ծավալած գործունեության, ինչպես նաև տարբեր երկրներում ունեցած ներկայացվածություն մասին:
Նշվում է, որ գյուլենական համայնքի ղեկավարությունը, ի դեմս Ֆեթուլլահ Գյուլենի, ակտիվորեն համագործակցել են ԱՄՆ-ի հետ: Ըստ զեկույցի ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դեպի կենտրոնական Ասիա, Կովկաս ու Ռուսաստան (երկրի թյուրքախոս շրջաններ): Կառույցը տարածաշրջանի արագ ազատականացման գործընթացից օգտվելով կարողացել է մի շարք երկրներում տնտեսական գործունեություն ծավալել: Համայնքը իր հիմնադրած աշխարհիկ դպրոցներում ԱՄՆ-ի անձնագրեր ունեցող անգլերենի ուսուցիչներ է պահել, որոնք, կառույցի միջոցով կաշառել են տարածաշրջանի ղեկավարներին ու այդ տեղերի հարուստ բնական հանաշոները հասցրել արևմտյան շուկաներ:
«Արևմտյան չափանիշներով կրթություն ապահոված կառույցը գնալով ավելի է կարևորվել արևմտյան երկրների կողմից: Սակայն այն տարածաշրջաններում, որտեղ կառույցն առավել ակտիվ է եղել, ԱՄՆ-ի համար գործունեության բազայի դեր է կատարել, ինչն էլ բացահայտվել է հաջորդող տարիներին»,- ասվում է զեկույցում ու ավելացվում, որ սա 1-ինը բացահայտել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, ապա Ուզբեկստանինը:
Նշվում է, որ գյուլենականները Ռուսաստանում իրենց գործունեությունը սկսսել են թուրքալեզու բնակչություն ունեցող ինքնավար հանրապետություններում ու հասել մինչև Սանկտ Պետերբուրգ ու Սիբիր:
«2002 թվականին Ռուսաստանի հետախուզական ծառայությունը հայտնաբերել է, որ գյուլենական դպրոցները կապեր ունեն ԱՄՆ- հետախուզական ծառայության հետ ու Ռուսաստանի ազգային շահերին հակասող գործունեություն են իրականացնում երկրում»,- ասվում է զեկույցում ու ավելացվում, որ այս պատճառով երկրի բարձրագույն դատարանի որոշմամբ այդ դպրոցների մեծ մասը փակվել են այն ժամանակ:
Հաջորդ երկիրը, որը արգելել է համայնքի գործունեությունն իր տարածքում, Ուզբեկստանն է:
2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիան ակտիվ աշխատանքներ է կատարում կենտրոնական Ասիայի մյուս երկրների հետ դրանց տարածքներում գյուլենականների կրթական ու այլ հաստատությունները փակել տալու նպատակով:
Հաղորդվում է, որ կառույցի կենտրոնակայանը համարվող ԱՄՆ-ում FETÖ-ն ունի ավելի քան 140 մասնավոր դպրոց ու բազմաթիվ առևտրի կենտրոններ, որոնք տարեկան 500 մլն դոլար եկամուտ են բերում Գյուլենին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են գյուլենականներին ու անձամբ նրանց ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |