Տարածաշրջան06:15, 16 Հունվար 2019
«Թող կորչի ամերիկյան իմպերիալիզմը». բողոքի ակցիա Ստամբուլում (տեսանյութ)

Ստամբուլի ամերիկյան հյուպատոսարանի առջև բողոքի ցույց է կազմակերպվել։ Նախաձեռնողը եղել է Թուրքիայի ազգայնական «Հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքն է։
Բողոքի ակցիայի պատճառն օրերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքներն են, որ եթե Թուրքիան հարձակվի Սիրիայի քրդական ուժերի վրա, ապա Վաշինգտոնը կավերի թուրքական տնտեսությունը։
Ակցիայի ժամանակ մասնակիցները տարբեր գրություններով պաստառներ են ցուցադրել, որոնց վրա գրված է եղել «Թող կորչի ամերիկյան իմպերիալիզմը», «Թուրքերն ու քրդերը եղբայրներ են, ԱՄՆ-ն խաբեբա է»։
«Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ջեմ Դիքմենը լրագրողների հետ զրույցում, ասել է.
«Այստեղից դիմում եմ ամերիկացի պաշտոնյաներին։ Դուք չեք կարող Թուրքիային հրահանգներ տալ։ Հրահանգեք ահաբեկչական կազմակերպություններին, որ նրանք հանձնվեն Թուրքիայի բանակին։ Դուք միայն կարող եք ահաբեկչական կազմակերպություններին հրահանգներ տալ»։
Բողոքի միջոցառման վայրից տեսանյութ է հրապարակվել, որը մեծ արձագանք է գտել համացանցում։
Türkiye’nin bir süredir Fırat’ın doğusunda ABD destekli YPG’ye karşı gerçekleştirmeyi planladığı askeri operasyona ilişkin “Türkiye, Kürtleri vurursa onları ekonomik olarak yıkıma uğratırız” ifadelerini kullanan ABD Başkanı Donald Trump, İstanbul’da protesto edildi. pic.twitter.com/9TKIgfb2Y2
— Elif Sudagezer (@elifsudagezer) January 15, 2019
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:
Հունասանի վարչապետը նշել է, որ վետո կկիրառեն և Թուրքիան չի միանա Եվրամիության «SAFE» ծրագրին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |