Մշակութային06:59, 14 Հունվար 2019
Հայաստանի մասին պատմող թուրքերեն 1-ին ճամփորդական ուղեցույցն է կազմվել

Թուրքիայում ընթերցողի դատին է հանձնվել Հայաստանի մասին պատմող առաջին ամենածավալուն թուրքերեն ճամփորդական ուղեցույցը։ «Հայաստանի ուղեցույց» նախագծի ղեկավարն Ալին Օզինյանն է։ Նախագիծը կյանքի է կոչվել «Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, Եվրամիության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
«Հայաստանի ուղեցույցը» աչքի է ընկնում հատկապես նրանով, որ այս գրքույկում Հայաստանի տեսարժան վայրերի և դեպի Հայաստան հնարավոր ուղևորությունների մասին մանրամասն տեղեկություններ են ներկայացված հատկապես Թուրքիայում բնակվողների համար։ Այն նպատակ ունի հնարավորինս հեշտացնել Թուրքիայից Հայաստան մեկնել ցանկացողների ուղևորությունը։ Գրքույկին կից նախապատրաստվել է նաև հայերեն զրուցարան, որը հնարավորություն կտա հայերեն խոսել ցանկացողներին կամ նրանց, ովքեր թուրքերենից բացի որևէ այլ լեզվով չեն կարող հաղորդակցվել, սովորել որոշ հայերեն արտահայտություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հայաստանում ուղևորության ընթացքում։
Ուղեցույցում ներառվել են Հայաստանը ներկայացնող հիասքանչ լուսանկարներ, իսկ հոդվածների հեղինակների շարքում տեղ են գտել պոլսահայ անվանի լեզվաբան Սևան Նիշանյանը, Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Դանզիկյանը, նախագծի ղեկավար, պոլսահայ լրագրող Ալին Օզինյանը։ «Հայաստանի ուղեցույցը» հասանելի է համացանցում, այն կարելի է նաև անվճար ներբեռնել համակարգիչների և հեռախոսներին՝ PDF ֆորմատով։
«Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցի կիրառման հետևանքով հայ-թուրքական սահմանի փակ լինելու և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Հայաստանում չկա Թուրքիայի դեսպանատուն կամ հյուպատոսարան, ինչի արդյունքում այն տպավորությունն է ստեղծվում, թե Թուրքիայի անմիջապես կողքին գտնվող արևելյան հարևանը՝ Հայաստանը, «հեռու և անհասանելի» երկիր է։ Մենք այս աշխատանքով ուզում ենք ասել թուրք զբոսաշրջիկներին, որ վերոնշյալ հանգամանքները Հայաստան այցելելու և գեղեցիկ տպավորություններով Թուրքիա վերադառնալու համար արգելք չեն հանդիսանում», - ասում է Ալին Օզինյանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարի խոսքով՝ Ավրելիուսի արձանը գողացվել էր ավելի քան 60 տարի առաջ:

Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |