Հասարակական11:52, 23 Նոյեմբեր 2018
Թուրքիայում ընդհանուր մահացությունների թվի 20 տոկոսի պատճառը քաղցկեղն է
2015թ․ Եվրամիության անդամ երկրներում և մյուս եվրոպական երկրներում քաղցկեղի պատճառով 1․3 մլն մարդ է մահացել։ Այլ կերպ ասած՝ ԵՄ երկրներում գրանցված յուրաքանչյուր 4 մահվան դեպքից մեկի կամ ընդհանուր մահացությունների թվի 25․4 տոկոսի պատճառը քաղցկեղն է։
Իսկ Թուրքիայում քաղցկեղը հանդիսանում է գրանցվող մահվան դեպքերի 19․7 տոկոսի կամ յուրաքանչյուր 5 դեպքից մեկի պատճառը։
Քաղցկեղի պատճառով ամենաշատ մահացությունները գրանցվել են Սլովենիայում (31․3 տոկոս) և Նիդերլանդներում (30․3 տոկոս)։ Իսկ այս հիվանդությունից ամենաքիչ մահվան դեպքերը արձանագրվել են Ռումինիայում և Բուլղարիայում։
Հայտնի է, որ տղամարդկանց մոտ հայտնաբերվող քաղցկեղի 28․7 տոկոսը, իսկ կանանց մոտ՝ 22․1 տոկոսը հանգեցնում է մահվան։ Ընդ որում՝ ԵՄ անդամ երկրներում քաղցկեղի հետևանքով մահացող տղամարդկանց թիվն ավելի մեծ է, քան կանանց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Թուրքական մեդիայում նշվում է, որ ՌԴ-ից ունեցած կախումը նվազեցնելու համար Թուրքիան գազի ներկրման շուրջ բանակցություններ է սկսել ամերիկյան ընկերության հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային լրացուցիչ 18 մլրդ դոլար Է հատկացրել ներդրումային ծրագրերի համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |