Տնտեսական16:23, 29 Ապրիլ 2024
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային

Միջազգային ֆինանսական կազմակերպություն հանդիսացող Իսլամական զարգացման բանկը, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում, 2024-2026թթ. Թուրքիային կտրամադրի 6.3 մլրդ դոլար վարկ։
Էր-Ռիադում կայացած բանակցություններից հետո հայտնել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը ։
«Ֆինանսավորումը կհատկացվի կրթության, տրանսպորտի, գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական զարգացման միջնաժամկետ ծրագրի շրջանակներում նախագծերի աջակցության համար»,- նշել է Շիմշեքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային լրացուցիչ 18 մլրդ դոլար Է հատկացրել ներդրումային ծրագրերի համար: Համաշխարհային բանկի հետ Թուրքիայի բանակցությունների մասին հայտնի է դարձել մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անմիջապես հետո, որոնց նախօրեին ընդդիմությունը պնդում էր, թե Անկարան վարկային գործարք է կնքել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է նման պնդումները՝ հայտարարելով, որ իշխանությունները մտադիր չեն ԱՄՀ-ից վարկ վերցնել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Անկարան ԱՄՀ-ի պարտքերը վճարել է 2013թ և այլևս մտադիր չէ նրա հետ վարկային համաձայնագրեր ստորագրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |