Միջազգային11:44, 14 Նոյեմբեր 2018
Թուրքական լրատվամիջոցի դիտարկմամբ` թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորման միտում ունեն

Թուրքական mynet.com լրատվական կայքն անդրադաձել է թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող տեղաշարժերին, որոնք պայմանավորված են մի շարք իրադարձություններով։
Վերջին ժամանակաշրջանում երկու երկրի միջև հարաբերությունները սրվել էին հատկապես ամերիկացի հոգևորական Բրանսոնի կալանավորմամբ:
Թուրքիայի կողմից վերջինիս ազատ արձակվելուց հետո, ըստ կայքի, թուրք-ամերիկյան հարաբերությունները թևակոխել են կարգավորման փուլ և մինչև տարեվերջ համագործակցության աշխուժացում է սպասվում։
Բացի Բրանսոնի գործից թուրք-ամերիկյան հարաբերություններում որոշակի լարվածություն էր առաջացնում նաև ԱՄՆ կողմից Սիրիայում քրդական ուժերին աջակցություն ցուցաբերելու Թուրքիայի համար ցավոտ հանգամանքը։
Այս առումով Թուրքիայի համար գոհացուցիչ էր այն, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խոստացել է պարգևատրել նրանց, ովքեր Վաշինգտոնին տեղեկություններ կտրամադրեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3 պարագլուխների՝ Դուրան Քալքանի, Ջեմիլ Բայըքի, Մուրադ Քարայըլանի գտնվելու վայրի մասին։
Թուրքիան մշտապես բողոքել է նաև իր կողմից ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ-գյուլենական համայնք) դեմ պայքարում ԱՄՆ-ից պատշաճ աջակցություն չստանալու համար։
Թուրքական կայքն ընդգծել է նաև Հայաստանում ձերբակալված, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից նյութեր կեղծելու ու թաքցնելու համար հետախուզման մեջ գտնվող, Թուրքիայում «Ֆեթուլլահական կազմակերպության» պարագլուխներից մեկը համարվող Քեմալ (Քևին) Օքսուզին Հայաստանի կողմից ԱՄՆ-ին արտահանձնելու հանգամանքը։
Ըստ կայքի՝ Քեմալ Օքսուզը կլինի «Ֆեթուլլահական կազմակերպության» ամենաբարձրաստիճան պարագլուխը, ով ԱՄՆ-ում կկանգնի արդարադատության առջև։ Այս հանգամանքը նույնպես թուրքական լրատվամիջոցի դիտարկմամբ դրական ազդակ կարող է հանդիսանալ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար։
Սպասվում է, որ դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը կհստակեցնի նաև Թուրքիային «Պատրիոտ» համակարգերի վաճառքի հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |