Մշակութային11:22, 14 Նոյեմբեր 2018
Որպես պահեստ, ախոռ և բրնձի գործարան օգտագործված հայկական եկեղեցին ավերման եզրին է (լուսանկարներ)

Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ավերման եզրին է։ Իր պատմության ընթացքում պատմական կառույցը ծառայեցվել է որպես հացահատիկի պահեստ, ախոռ։ Իսկ ամենավերջում եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես անմշակ բրնձի գործարան, որի պատճառով ստացել է «Չելթիք քիլիսեսի» («Անմշակ բրնձի եկեղեցի») անվանումը։
Դիարբեքիրի Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող եկեղեցին նախկինում կաթոլիկ հայերի հավաքատեղին է եղել։ Այն հայտնի է նաև «Խդըր –Էլիաս» անունով։
Գրավոր աղբյուրներում Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան, եկեղեցու տարածքում էլ որևէ արձանագրություն չի պահպանվել։ Սակայն հատակագծից և որոշ ճարտարապետական առանձնահատկություններից ելնելով՝ որոշ աղբյուրներ ենթադրում են, որ եկեղեցին 16-րդ դարի կառույց է։
Մաքս Ֆոն Բերխեմի «Ամիդա» (Դիարբեքիր) կոչվող գրքի համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1515թ․՝ Դիարբեքիրի բնակիչ օսմանահպատակ հայերի կողմից և կոչվել «Սուրբ Սարգիս»։
Ղուկաս Ինճիճյանի կողմից 19-րդ դարում հրապարակված մի աշխատությունում խոսվում է քարաշեն, հնգախորան հայկական եկեղեցու մասին, իսկ Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիել Աքյուզը այս եկեղեցու համար օգտագործում է Մոր Դումյանա անունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։

Թավջութակահարուհի Պյուրեն Էդա Գյոզերը կատարել է Բախի թավջութակի առաջին երեք սյուիտները:

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:
Նշվում է, որ տարեկան արտահանման ամենամեծ աճը գրանցվել է Սիրիայում (45%), Հունաստանում (13.5 %) և Ադրբեջանում (8.8%)։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |