Ցեղասպանություն11:41, 05 Նոյեմբեր 2018
Լոնդոնում ցուցադրվել է Քադիր Աքընի՝ ցեղասպանության մասին պատմող «RED» ֆիլմը
Լոնդոնում տեղի է ունեցել թուրք գրող, հրապարակախոս Քադիր Աքընի պատրաստած Հայոց ցեղասպանության և հնչակյան կուսակցության հայտնի գործիչներից Փարամազի (Մատթեոս Սարգսյան) վերաբերյալ «RED» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` միջոցառումը կազմակերպվել է «Թուրքական և քրդական համայնքի համերաշխության կենտրոնի» կողմից, որի ժամանակ Աքընը նաև իր գրքերն է մակագրել:
Մասնակիցներից գրող Այդըն Չուբուքչուն ելույթում նշել է, որ ծայրաստիճան կարևոր են, որ այս տեսակ ճշմարտությունները ջրի երես դուրս գան և հավելել, որ Աքընի կատարած աշխատանքը նույնպես կարևոր փաստաթղթի դեր է կատարում:
Ֆիլմի դիտումից հետո հեղինակ Աքընը անդրադառնալով 1915թ. Ստամբուլի Բեյազետ հրապարակում Փարամազի և 19 հեղափոխական գործիչների կախաղան բարձրացվելուն, շեշտել է, որ չպետք է ստվերել պատմության էջերը:
Աքընի փոխանցմամբ` նա նաև ուսումնասիրություններ է կատարել հայ կանանց շարժման վերաբերյալ:
Հեղինակի կարծիքով` մեծ խիզախություն է պահանջվում խոսել հայերի նկատմամբ կիրառված ճնշումների և ցեղասպանության քաղաքականության մասին:
Աքընը պատմել է, երբ հետազոտությունների ընթացքում իրեն հարցրել են, «հայ է, թե՞ ոչ... կամ հայ ես, կամ էլ թաքցնում ես, որ հայ ես». այս ամենը ապացուցում է, թե ինչքան ծանր են եղել հայերի նկատմամբ ճնշումները:
Փարամազը ծնվել է Մեղրիում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1878-1883)։ 1884 թվականից զբաղվել է ուսուցչությամբ։ 1897 -ին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է և դատապարտվել մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո անցել է Թուրքիա, քարոզել Օսմանյան սուլթանությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու գաղափարը։
Փարամազը և 19 ականավոր հնչակյան գործիչներ 1915 թվականի հունիսի 15-ին Կ.Պոլսի Բեյազիդ հրապարակում կախաղան են բարձրացվում:Նրանք իրենց կյանքը նվիրել էին հայերի ազատագրական պայքարին, իսկ 1913-ի սեպտեմբերին Ռումինիայում կայացած Հնչակյան կուսակցության համագումարի ժամանակ վճռել էին սպանել Ադանայի կոտորածների հեղինակ երիտթուրքական պարագլուխներին:
Ստորև ներկայացվում է «RED» վավերագրական ֆիլմի թրեյլերը
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Սիրիայի Հասեքե նահանգի Միշերֆե թաղամասում գտնվողՍերդեմի անվան շենքում Հայոց ցեղասպանությանն անչվող միջոցառում է անցկացվել:
Քիչ հեռու հայերի մի խումբ էլ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ թուրք ցուցարարների
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող MHP-ի առաջնորդն անդրադարձել է վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածությանը:
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Ի լրումն հարվածային գործառույթների՝ «KEMANKEŞ 2-» հրթիռը կարող է օգտագործվել տվյալների հավաքագրման և փոխանցման համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |