Տնտեսական13:53, 24 Հոկտեմբեր 2018
2017-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2.6 մլրդ դոլար
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը 2017-ին 2016 թվականի համեմատ ավելացել է 12%-ով՝ հասնելով 2.6 մլրդ ամերիկյան դոլարի: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Նիյազի Սաֆարովը Բաքվում «Նոր հորիզոններ Թուրքիա-Ադրբեջան տնտեսական համագործակցության համար» խորագրով սիմպոզիումի ժամանակ:
Սաֆարովը շեշտել է, որ համագործակցության մեջ մեծ ներդրում է ադրբեջանական պետական նավթային ընկերության կողմից Թուրքիայում կառուցած մեծ նավթամշակման գործարանը, որի կառուցման համար ներդրվել է 6.5 մլրդ դոլար: Ադրբեջանցի փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ այդ երկրի արտահանումը Թուրքիա աճել է 18, իսկ Թուրքիայից ներմուծումւ 25 տոկոսով:
«Ադրբեջանը մինչ օրս Թուրքիայում 14.5 մլրդ դոլարի ներդրում է կատարել, իսկ Թուրքիան Ադրբեջանում ներդրել է 11.8 մլրդ դոլար: Ադրբեջանում գործունեություն է ծավալում 3400 թուրքական ընկերություն, իսկ Թուրքիայում՝ 2400 ադրբեջանական: Թուրքական ընկերությունները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում պետության հայտարարծ մրցույթներին, որոնց ծավալը կազմում է 15 մլրդ դոլար»,-ասել է Սաֆարովը:
Սիմպոզիումին մասնակցող Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալն էլ նշել է, որ Թուրքիան, նավթային ոլորտը չհաշված, Ադրբեջանում ամենամեծ ծավալով ներդրում կատարած պետությունն է, իսկ նավթային ոլորտում՝ ամենաշատ ներդրում կատարած երկրներից մեկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Թուրքիայի էերգետիկայի և բնական պաշարների նախարարը թուրք-հունական էներգետիկ ֆորումին հանդես է եկել տեսաուղերձով։
Թուրքիան 2019-ին առողջարանային զբոսաշրջությունից ստացել է 1.49 մլրդ դոլար, իսկ 2023-ին՝ 2.3 մլրդ դոլար։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Այն բացվել էր 2021-ի հունվարի 30-ին։ Կենրոնում ծառայում էին 60 ռուս և 60 թուրք զինվոր։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Թուրքիայի էերգետիկայի և բնական պաշարների նախարարը թուրք-հունական էներգետիկ ֆորումին հանդես է եկել տեսաուղերձով։
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |