Քաղաքական08:31, 24 Սեպտեմբեր 2018
Գերմանիայում ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտելու են Էրդողանի այցը

Գերմանիայում ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու կուսակցությունները շարունակում են բոյկոտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանիք Գերմանիա կատարելիք այցը:
Ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին:
Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նախ «Ձախերի» ու «Ազատ» դեմոկրատների», ավելի ուշ՝ «Կանաչների» ու «Գերմանիայի համար այլընտրանք» կուսաակցությունների մի շարք ներկայացուցիչներ:
«Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության նախագահ Քրիստիան Լինդերն էլ հայտարարել է, որ չի մասնակցելու Էրդողանի համար կազմակերպվելիք ընդունելությանը:
«Չեմ ցանկանում դառնալ Էրդողանի քարոզչության մի մասը»,- ասել է Լինդերը:
«Կանաչների» կուսակցության համանախագահներն ու խորհրդարանական խմբակցության ղեկավարներն էլ Էրդողանի համար տրվելիք ճաշին չմասնակցելու որոշումը պատճառաբանել են այն բանով, որ պաշտոնական ընդունելությունը հարմար միջավայր չէ Թուրքիայի նախագահի հետ բանակցելու համար:
Էրդողանի հետ ճաշկերույթից հրաժարվելու մասին հայտարարել են նաև «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ, Բունդեսթագի պատգամավոր Բիժան Ջիր-Սարայը և «Ձախերի» կուսակցությունից ազգությամբ թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը: Վերջինս հայտարարել է, որ Էրդողանի հետ ճաշելու փոխարեն նախընտրում է մասնակցել վերջինիս դեմ կազմակերպվելիք բողոքի ակցիային:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա է մեկնելու սեպտեմբերի 23-27-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին մասնակցելուց հետո: Այցը նպատակ ունի բարելավվել վերջին 2-3 տարում Անկարայի և Բեռլինի հարաբերություններում առաջացած խնդիրները:
Այցը բացասական է ընդունվում Գերմանիայի հանրության ու քաղաքական կուսակցությունների կողմից:
Սպասվում է, որ Էրդողանի այցի ժամանակ բողոքի ակցիաներ կարող են անցկացնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիր խմբերի, Գերմանիայի ձախակողմյան ուժերի կողմից:
Ելնելով վերոնշյալից՝ Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:
Թուրքիայի նախագահի այցի ժամանակ Բեռլինում հասարակական կարգուկանոնը պահպանելու համար ծառայության մեջ է լինելու ավելի քան 10.000 ոստիկան:
Նշվում է, որ Էրդողանի այցին ընդառաջ անվտանգության միջոցների ձեռնարկման այդօրինակ ծավալները համեմատելի են 2002թ. միջոցառումների հետ, երբ Բեռլինում էր գտնվում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |