• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Հուլիս, 2025
Չորեքշաբթի 22:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:58, 22 Օգոստոս 2018

Նուման Քուրթուլմուշը թուրք-ամերիկյան լարվածության ֆոնին գործողությունների նոր պլան է առաջարկել

Նուման Քուրթուլմուշը թուրք-ամերիկյան լարվածության ֆոնին գործողությունների նոր պլան է առաջարկել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)  փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը նշել է այն քայլերը, որոնք Թուրքիան պետք է ձեռնարկի՝ ի պատասխան ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներին։ 

Անդրադառնալով ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Կանադայի և այլ երկրների հետ ունեցած հարաբերություններին` թուրք գործիչն առկա միջազգային իրավիճակը բնութագրել է որպես «առևտրային պատերազմ»։ Նա համոզմունք հայտնել, որ Թրամփը պարզապես փորձության է ենթարկում Թուրքիային, ուզում է հասականալ՝ Թուրքիան ի՞ր հետ է, թե՞ հակառակ ճակատում է։

Քուրթուլմուշն առաջարկել է 4 ոլորտի վերաբերող գործողությունների մի ծրագիրը, որին, ըստ նրա, Թուրքիան պետք է հետևի ԱՄՆ-ի հետ առկա հարաբերությունների պայմաններում։

1․ Եվրամիություն

Թուրքիան պետք է կարգավորի ԵՄ-ի հետ իր հարաբերությունները։ Դրանք տնտեսապես դրական ազդեցություն կարող են ունենալ Թուրքիայի վրա։ Պետք է պահ առաջ լուծել Թուրքիա–ԵՄ հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերն ու վերացնել  լարվածություն առաջացնող գործոնները։

2․ Չինաստան

Ամենակարճ ժամկետում պետք է ապահովել Չինաստանի հետ հարաբերությունների սերտացումը։ Քուրթուլմուշի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները շատ կարևոր մակարդակի են հասել, այս տարի մեծ թվով չինացի զբոսաշրջիներ են սկսել այցելել Թուրքիա։ Սրանից հետո էլ պետք է ավելի մեծ թափով զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը։

3․ Ռուսաստան և ԱՄՆ

Պետք է նպաստել Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։

«ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է հիմնովին վերակառուցել։ Իհարկե, առևտրի ոլորտում ազգային արժույթին  և ոսկու վրա հիմնված դրամական համակարգին անցումը, BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն – խմբ․) անդամ դառնալու Թուրքիայի մտադրությունը, Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը կարող են մտահոգած լինել ԱՄՆ-ին։ Բայց ԱՄՆ-ը երբեք չի խզի իր հարաբերությունները Թուրքիայի հետ։  Պետք է ցույց տալ ԱՄՆ-ին, որ եթե Թուրքիան տարածաշրջանում թուլանա, դա ԱՄՆ-ին որևէ օգուտ չի բերի, այլ միայն կթուլացնի նրա հենակետերը այս տարածաշրջանում», -  ասել է ԱԶԿ փոխնախագահը։

4․ Կառուցվածքային փոփոխություն

Թուրքիան պետք է իր ներսում կառուցվածքային փոփոխություններ կատարի, և դա առաջին հերթին վերաբերում է տնտեսության ոլորտին։ Եվ այդ փոփոխություններն արդեն չի կարելի հետաձգել ու պետք է իրականացնել որքան հնարավոր է շուտ։

Աղբյուր`    Cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Սիրիան կստորագրեն ծովային իրավասության համաձայանգիր
14:12, 23 հուլ
Թուրքիան և Սիրիան կստորագրեն ծովային իրավասության համաձայանգիր

Ըստ այդ համաձայնագրի՝ Թուրքիան կամրապնդի դիրքերը Արևելյան Միջերկրականում ու նաև կպաշտպանի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) շահերը։

Իրանը եվրոպական երկրների հետ միջուկային բանակցությունները կվերսկսի Ստամբուլում
11:28, 21 հուլ
Իրանը եվրոպական երկրների հետ միջուկային բանակցությունները կվերսկսի Ստամբուլում

Բանակցությունները տեղի կունենան հուլիսի 25-ին և կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։

Թուրքիա-Չինստան գնացքուղով տարեկան 1000 անգամ բեռնափոխադրում կիրականացվի
17:11, 18 հուլ
Թուրքիա-Չինստան գնացքուղով տարեկան 1000 անգամ բեռնափոխադրում կիրականացվի

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտնել է, որ Չինաստանից Եվրոպա մեկնող բեռնատար գնացքներն արդեն կանցնեն Թուրքիայով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում

Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ՊՆ նախարարն ու Անկարայում ԱՄՆ դեսպանը
Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ՊՆ նախարարն ու Անկարայում ԱՄՆ դեսպանը

Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:

131 տարեկանում մահացել է Թուրքիայի ամենատարեց կինը
131 տարեկանում մահացել է Թուրքիայի ամենատարեց կինը

Կինն ունեցել է 7 երեխա և 110 թոռ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}