Միջազգային07:28, 21 Օգոստոս 2018
Թուրքիան ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել Առևտրի միջազգգային կազմակերպությանը

Թուրքիայից ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի հարկերի բարձրացման մասին Դոնալդ Թրամփի որոշումը կքննարկվի Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ- WTO)։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ Անկարան ԱՀԿ-ում այս հարցը բարձրացրել է այն բանից հետո, երբ ամերիկացի հոգևորական Բրանսոնի կալանավորման շուրջ ծագած թուրք-ամերիկյան ճգնաժամի արդյունքում ԱՄՆ-ն որոշեց Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել։
ԱՀԿ-ն հնարավորություն կտա կողմերին՝ նախքան դատական գործընթաց սկսելը նստել բանակցությունների սեղանի շուրջ և փոխադարձ համաձայնության գալ։ Բայց եթե 60 օրվա ընթացքում երկուստեք ընդունելի լուծում չգտնվի, Թուրքիան իրավունք կունենա պահանջելու, որպեսզի ԱՀԿ ժողովը խնդրի վերաբերյալ որոշում կայացնի։ Նման որոշում կայացնելու համար կազմակերպությունը մինչև 14 ամիս ժամանակ կունենա։ Եթե կայացվելիք որոշումը բողոքարկվի, ապա որոշման վերանայումը կտևի ևս 3 -4 ամիս։
Թուրքիայի առևտրի նախարարությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի դեմ դատական գործընթացն արդեն հարուցվել է և այս առումով Թուրքիան համագործակցելու է այն երկրների հետ, որոնք նույնպես ԱՄՆ-ի դեմ դատական հայց են ներկայացրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ այդ համաձայնագրի՝ Թուրքիան կամրապնդի դիրքերը Արևելյան Միջերկրականում ու նաև կպաշտպանի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) շահերը։

Բանակցությունները տեղի կունենան հուլիսի 25-ին և կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտնել է, որ Չինաստանից Եվրոպա մեկնող բեռնատար գնացքներն արդեն կանցնեն Թուրքիայով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |