• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Հուլիս, 2025
Չորեքշաբթի 22:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:48, 17 Օգոստոս 2018

Մեթյու Բրայզա.«Եթե Թրամփը հրաժարվի Թուրքիայից, ԱՄՆ-ն կկորցնի իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում»

Մեթյու Բրայզա.«Եթե Թրամփը հրաժարվի Թուրքիայից, ԱՄՆ-ն կկորցնի իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում»

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝  Թուրքիայի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի սահմանմանը և ավելի լայնածավալ պատժամիջոցների կիրառմանը:

Բրայզան հայտնել  է, որ դա ՆԱՏՕ-ի դաշնակցի նկատմամբ անսպասելի, թշնամական վերաբերմունք է, որը միտված է առավելագույնս ծանր վնաս հասցնելուն: Նկատել է տվել, որ եթե  Թրամփը հրաժարվի Թուրքիայից, ԱՄՆ-ն կկորցնի իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում և ԻՊ-ի դեմ  պայքարող միջազգային կոալիցան կդնի վտանգի տակ:

Մեթյու Բրայզան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան կարող է մերձենալ Ռուսաստանի հետ և նշել, որ Թրումանի կառավարությունից ի վեր ԱՄՆ-ի մերձավորարևելյան ռազմավարության կենտրոնում եղել է Թուրքիա-ԱՄՆ դաշնակցությունը: Եվ իհարկե, ռուսները ջանք  չեն խնայում ուժային հավասարակշռությունը փոխելու համար:

Բրայզան նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայում բազմաթիվ շահեր ունի, որոնցից չի կարող հրաժարվել, մասնավորապես  Ինջիրլիքի ռազմաբազայից: 

«Ես 23 տարվա դիվանագիտական կարիերայիս 13 տարին անցկացրել եմ Մերձավոր Արևելքում և նկատել, թե ինչքան կարևոր և կենսական նշանակություն ունի այդ ռազմաբազան: Քանի դեռ ԻՊ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորում) սպառնալիքը չի վերացել, պայքարը շարունակվելու է»:

Աղբյուր`    Milliyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Սիրիան կստորագրեն ծովային իրավասության համաձայանգիր
14:12, 23 հուլ
Թուրքիան և Սիրիան կստորագրեն ծովային իրավասության համաձայանգիր

Ըստ այդ համաձայնագրի՝ Թուրքիան կամրապնդի դիրքերը Արևելյան Միջերկրականում ու նաև կպաշտպանի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) շահերը։

Իրանը եվրոպական երկրների հետ միջուկային բանակցությունները կվերսկսի Ստամբուլում
11:28, 21 հուլ
Իրանը եվրոպական երկրների հետ միջուկային բանակցությունները կվերսկսի Ստամբուլում

Բանակցությունները տեղի կունենան հուլիսի 25-ին և կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։

Թուրքիա-Չինստան գնացքուղով տարեկան 1000 անգամ բեռնափոխադրում կիրականացվի
17:11, 18 հուլ
Թուրքիա-Չինստան գնացքուղով տարեկան 1000 անգամ բեռնափոխադրում կիրականացվի

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտնել է, որ Չինաստանից Եվրոպա մեկնող բեռնատար գնացքներն արդեն կանցնեն Թուրքիայով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում

Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ՊՆ նախարարն ու Անկարայում ԱՄՆ դեսպանը
Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ՊՆ նախարարն ու Անկարայում ԱՄՆ դեսպանը

Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:

131 տարեկանում մահացել է Թուրքիայի ամենատարեց կինը
131 տարեկանում մահացել է Թուրքիայի ամենատարեց կինը

Կինն ունեցել է 7 երեխա և 110 թոռ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}