Տարածաշրջան11:51, 31 Հուլիս 2018
Փայլանը շարունակում է աջակցել Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը «Twitter»-ում հերթական գրառումն է կատարել ի պաշտպանություն Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի։ Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։
«Հոգևորական Էնդրյու Բրանսոնին անհեթեթ մեղադրանքներով պատանդ պահելու համառությունը մեր երկրին մեծ վնաս է հասցնելու։ Այն հանգեցնելու է ԱՄՆ-ի կողմից մեր նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը։ »,-գրել Փայլանը։
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիային սպառնացին մի շարք պատժամիջոցներով, եթե Անկարան ազատ չարձակի Բրանսոնին։
Փայլանը նախկինում էլ անդրադարձել էր Բրանսոնի շուրջ ընթացող գործին։ Նա Թուրքիայի իշխանություններին մեղադրել էր այն բանում, որ հոգևորականին օգտագործում են իրենց «կեղտոտ գործարքներում»։
Saçma iddialarla Rahip Brunson’u rehin olarak tutma ısrarı, her an, ülkemize büyük zarar verecek bir ABD ambargosuna yol açabilir.
— Garo Paylan (@GaroPaylan) July 31, 2018
Saray, rehine pazarlıklarından vazgeçmelidir!
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |