Տնտեսական11:47, 30 Հուլիս 2018
Հարցում. Թուրքիայի բնակչության մեծ մասը պատրաստ է լքել երկիրը՝ ծանր տնտեսական պայմանների պատճառով

Թուրքիայի «Տնտեսագետների հարթակը» և «Aksoy» հետազոտական ընկերությունը համատեղ զեկույց են հրապարակել՝ բնակչության տնտեսական վիճակի վերաբերյալ։ Զեկույցը կազմվել է շուրջ 1600 քաղաքացու հետ անցկացված հարցումների հիման վրա։ Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ վերջին շրջանում Թուրքիայում առկա տնտեսական խնդիրները լուրջ ազդեցություն են ունենում շարքային քաղաքացիների տնտեսական վիճակի վրա։
Հարցումներին մասնակցած անձանց 65․4 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ Թուրքիայի տնտեսությունը վատ վիճակում է գտնվում։ Մասնակիցների 32․5 տոկոսը համոզված է, որ երկրի տնտեսության ամենամեծ խնդիրը ինֆլյացիան է, 24․5 տոկոսի կարծիքով՝ ամենամեծ խնդիրը արտարժույթի փոխարժեքի տատանումներն են, իսկ 16 տոկոսը որպես այդպիսին նշել է գործազրկության բարձր մակարդակը։
Հարցվածների 50 տոկոսը համոզված է, որ 2018թ․ երկրորդ կեսը Թուրքիայի տնտեսության համար շատ ավելի բացասական փուլ կլինի, իսկ 25․5 տոկոսն ավելի լավատես է գտնվել՝ տարվա երկրորդ կեսին դրական տնտեսական զարգացումներ կանխատեսելով։
Մասնակիցների ավելի քան 70 տոկոսը կարծիք է հայտնել, որ առաջիկայում ինֆլյացիայի մակարդակն ու գործազրկությունը երկրում ավելի կաճեն, իսկ թուրքական լիրան կշարունակի արժեզրկվել։ Հետազոտության մասնակիցների 92 տոկոսը պնդել է, որ Թուրքիայում նվազագույն աշխատավարձը շատ ցածր է, իսկ 52 տոկոսը կարծիքով՝ նվազագույն աշխատավարձը պետք է լինի 2․200-2․500 թուրքական լիրայի սահմաններում։
Հարցվածների 76 տոկոսը հայտնել է, որ առաջիկա տարվա ընթացքում չի պատրաստվում օգտվել վարկային ծառայություններից, իսկ այդ հարցին դրական պատասխան տվածների 43․7 տոկոսը նշել է, որ վարկն անհրաժեշտ է առկա ֆինանսական պարտավորությունները մարելու համար։ Մասնակիցներն ընդգծել են, որ չափազանց բարձր տոկոսադրույքները լուրջ խոչընդոտ են հանդիսանում վարկերից օգտվել ցանկացող բնակչության համար։
Այն հարցին, թե արդյոք հնարավորության դեպքում կհեռանայիք Թուրքիայից, մասնակիցների 57․8 տոկոսը տվել է դրական, իսկ 42․2 տոկոսը՝ բացասական պատասխան։ Ընդ որում՝ հնարավորության դեպքում երկրից մեկնելու պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի տնտեսական վիճակը դրական գնահատողների 33․8 տոկոսը, իսկ բացասական գնահատողների 71․1 տոկոս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |