Իրավական10:39, 22 Հունիս 2018
Էրդողանի փեսան պատրաստվում է դատի տալ նախագահի թեկնածուներից մեկին
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդիամդիր «İYİ» կուսակցության նախագահ տիկին Մերալ Աքշեների դեմ:
Պատճառն Ալբայրաքի և Էրդողանի մասին Աքշեների հնչեցրած խոսքերն են: Աքշեները, նկատի ունենալով Էրդողանին և Ալբայրաքին, ասել էր. «Ձեր փեսան «Anadolu» լրատվական գործակալությանը հրահանգել է ընտրությունների գիշերը հայտարարել, որ դուք ստացել եք ձայների 52%-ը, այնպես չէ՞»:
Այդ խոսքերից խիստ դժգոհել է Ալբայրաքը և գրառում արել Twitter-ում:
«Ցավով ենք հետևում, թե ինչպես են ժողովրդի աջակցությունը չունեցողները կրկին դիմում զրպարտությունների»:
Այժմ Ալբայրաքն Աքշեներից պահանջում է 1 մլն թուրքական լիրայի փոխհատուցում: Նշել է, որ եթե դատական գործը շահի, ապա ստացված ողջ գումարը բաժանելու է թուրք-քրդական բախումների ժամանակ զոհված թուրք զինվորների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գլխավոր ընդդմադիր ուժը համարվող քեմալական ԺԴԿ նախագահը քննադատել է Թուրքիայի նախագահին. «Քոբանիի դատավարության մեջ ոչ մի արադարություն չկա»:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Գեներալների ազատ արձակման համար հիմք է հանդիսացել մշտական հիվանդությունները, ծերությունը և հաշմանդամությունը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Թուրքիայում արևից ստացվող էլեկտրաէներգիան արդեն կազմում է ոլորտի ընդհանուր արտադրանքի 10%-ը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |