Քաղաքական09:50, 17 Մայիս 2018
Թուրքիայի նախագահի թեկնածուի կարծիքով Էրդողանն արժանանալու է Օզալի ճակատագրին

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (ԺՀԿ-CHP) նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Մուհարրեմ Ինջեն սկանդալային խոսքեր է հնչեցրել։
Մասնակցելով թուրքական «FOXTV» հեռուստաընկերության հաղորդումներից մեկին՝ ասել է. «Ինչպես Թուրքիայի նախկին նախագահներ Սուլեյման Դեմիրելը և Թուրգութ Օզալը գնացին, այնպես էլ Էրդողանն է գնալու»։
Հետագայում Ինջեյի վերոնշյալ խոսքերը FOX TV-ն առանձնացրել է և հրապարակել Ինջեի լուսանկարի ստորին հատվածում։
Դրա հետևանքով FOX TV-ի Youtube-ով հեռարձակվող եթերը դադարեցվել է։
Ինջեի այդ խոսքերը մեծ արձագանք են գտել սոցցանցերում։
Աղբյուրը ենթադրում է, որ Ինջեն նկատի ունեցել է Օզալի ոչ միայն քաղաքական, այլև նրա ֆիզիկական վախճանը։
Հիշեցնենք, որ Օզալի մահվան հանգամանքները վերջերս մի շարք կասկածներ էին հարուցում: Մի մասը պնդում էր, որ Օզալը մահացել է սրտի կաթվածից, իսկ մյուս մասը՝ մասնավորապես Օզալի ընտնաիքը, պնդում էր, որ Թուրքիայի նախագահին թունավորել են։
2012 թվականին Թուրքիայի գլխավոր դատախազության որոշմամբ փորձաքննության նպատակով կատարվել է Օզալի աճյունի արտաշիրիմում: Քննության ժամանակ նրա մասունքներում հայտնեբերվել էր թունավոր նյութի տարրեր
1971թ. մարտի 12-ին թուրքական բանակը միջամտեց երկրի քաղաքական անցուդարձին, որը պատմության մեջ մտավ «հուշագրային հեղաշրջում» անվանմամբ: Թուրքիայի զինուժը երկրի նախագահ Ջևդեթ Սունային ներկայացրեց հուշագիր, որով պահանջվում էր կառավարության հրաժարականը։ Իսկ այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետը հենց Սուլեյման Դեմիրելն էր։ Նույն օրը Սուլեյման Դեմիրելի ղեկավարած կառավարությունը հրաժարական տվեց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |