Քաղաքական05:30, 11 Մայիս 2018
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ

Մայիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ։
Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահի վերջին աղմկահարույց որոշումը, որով պաշտոնական Վաշինգտոնը պատրաստվում է դուրս գալ Իրանի հետ միջուկային հարցերի շուրջ համաձայնագրից։
Երկու նախագահները մտահոգություն են հայտնել Սիրիայում աճող լարվածության կապակցությամբ:
Էրդողանը և Պուտինը նշել են, որ ԱՄՆ-ի նախագահի որոշումը «սխալ է»։
Նույն օրը Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Օրակարգային հարցը եղել է Թրամփի որոշումը։ Վերջինս արարքը քննադատվել է թե Էրդողանի և թե Ռուհանիի կողմից։ Երկու նախագահները նաև քննարկել են թուրք-իրանական տնտեսական հարաբերությունները։
Վերոնշյալ համաձայնագրից դուրս գալով` Վաշինգտոնը փաստացի սպառնում է վերականգնել Իրանի նկատմամբ տարիներ շարունակ կիրառված պատժամիջոցները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |