Քաղաքական08:56, 07 Մայիս 2018
Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «CNN Turk»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներին, եթե պաշտոնական Անկարան Ռուսաստանից գնի «S-400» ՀՕՊ համակարգերը։
«Եթե մեր դեմ բացասական քայլ անեն, մենք դրա պատասխանը կտանք։ Սակայն մենք դա չենք ցանկանում։ Ինչո՞ւ հասնենք նման իրավիճակի։ Վաշինգտոնը պետք է հրաժարվի իր այս դիրքորոշումից։ Մեզ հետ պատժամիջոցների և սպառնալիքների լեզվով խոսելը ճիշտ չէ։ Մենք փորձում ենք թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորել, բայց եթե ամերիկյան կողմը նման քայլեր իրականացնի, Թուրքիայից պատասխան կստանա անշուշտ։ Արդեն հին Թուրքիան չկա, և դա պետք է բոլորը տեսնեն»,-նշել է Չավուշօղլուն։
Վերջինս նաև դժգոհել է, որ ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականներ օրինագիծ են ներկայացրել, որով նախատեսվում է կասեցնել ամերիկյան արտադրության «F-35» նոր սերնդի կործանիչների մատակարարումը Թուրքիային։
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ շուտով կայանալու է իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այդ ժամանակ էլ կքննարկվեն վերոնշյալ խնդիրները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |