Քաղաքական07:06, 04 Մայիս 2018
ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայի վարած ներքին և արտաքին քաղաքականությունից

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Վաշինգտոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիային։
Մասնավորապես անդրադարձել է Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը, Թուրքիայում մամուլի ազատությանը, ինչպես նաև «S-400» ՀՕՊ համակարգերի գնման ռուս-թուրքական պայմանագրին։
Ընդգծելով, որ ԱՄՆ-ն ուշի-ուշով հետևում է Աֆրինում տիրող իրավիճակին՝ Նոյերը նկատել է տվել, որ Աֆրինի 140.000 բնակիչ Թուրքիայի գործողությունների հետևանքով լքել է իրենց տները և այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրեր։
«Մենք ավելի վաղ էլ Աֆրինի ճգնաժամի շուրջ մտահոգություն էինք հայտնել, և այդ մտահոգությունները շարունակվում են։ Կոչ ենք անում Թուրքիային, Ռուսաստանին և բոլոր կողմերին չխոչընդոտել միջազգային մարդասիրական կառույցներին, ինչպես նաև մարդկանց՝ վերադառնալու իրենց տները»,-ասել է Նոյերթը։
Խոսելով մամուլի ազատության շուրջ Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին՝ Նոյերթը նշել է, որ ձերբակալված լրագրողների թվով Թուրքիան աշխարհում առաջին տեղում է, ինչը չափազանց մտահոգիչ երույթ է։ Նա կարևորել է, որ Թուրքիայի իշխանությունները որոշակի բարեփոխումներ անեն մամուլի ազատությանն առնչվող հարցերում։
Պետքարտուղարության խոսնակը հերթական անգամ նշել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է «S-400»-ների հարցով, որոնք Թուրքիան պատրաստվում է գնել Ռուսաստանից։ Նրա խոսքերով դա մտահոգիչ երևույթ է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ այդ համակարգերը չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներին։ Նոյերթը Թուրքիային զգուշացրել է, որ այդ հարցում ԱՄՆ-ն շարունակելու է բարձրաձայնել իր մտահոգությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |