Քաղաքական13:33, 27 Ապրիլ 2018
The Economist. Ոչ ոք չի ակնկալում, որ Թուրքիայում ընտրություններն արդար են լինելու

Բրիտանական «The Economist» ամսագիրը անդրադարձել է Թուրքիայում առաջիկայում կայանալիք արտահերթ ընտրություններին։
Աղբյուրը հիշեցնում է, որ արտահերթ ընտրությունների մասին որոշումը կայացվել է պարբերաբար երկարաձգվող «արտակարգ դրության» ռեժիմի՝ ևս 3 ամսով երկարացնելու մասին որոշումից ժամեր առաջ։ Այդ որոշման համաձայն՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նախապես հայտարարված տարեթվից գրեթե 18 ամիս առաջ՝ հունիսի 24-ին։
«Պարոն Էրդողանը, որ «արտակարգ դրության» ռեժիմի պայմաններում իր ձեռքն է հավաքել բոլոր լծակներն ու վերահսկում է գրեթե բոլոր մեդիա կառույցներն ու պետական հաստատությունները, պահպանողական ընտրողների շրջանում դեռևս ժողովրդականություն է վայելում։ Եվ, ըստ ամենայնի, նա հեշտությամբ կհաղթի այս մրցապայքարում, որի առումով ոչ ոք չի էլ ակնկալում, որ այն արդար է լինելու», -ասված է հոդվածում։
Ամսագիրը հիշեցնում է, որ Թուրքիայի տնտեսությունը, որ 2017թ․ հատուկ խթանող նախագծերի շնորհիվ որոշակի առաջընթաց էր գրանցել, առաջիկայում կարող է կտրուկ անկում ապրել։ Մյուս կողմից՝ թուրքական լիրան 2013թ․ հետո եվրոյի և ԱՄՆ դոլարի համեմատ շուրջ 100 միավորով արժեզրկվել է։ Երկրում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունները արտարժույթով մեծ պարտքեր են կուտակում։ Միայն «Yıldız Holdig»-ն ու «Döviz Holding»-ը շուրջ 9 միլիարդ դոլարի պարտքեր ունեն։ Խոշոր ընկերությունների պարտքերը կազմում են Թուրքիայի համախառն ներքին արդյունքը շուրջ 70 տոկոսը։
«Պարոն Էրդողանի՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելու որոշման հավանական պատճառներից մեկն էլ այն է, որ նա, թերևս, ցանկանում է, որ այս բոլոր ցնցումները զգալի դառնան արդեն ընտրություններից հետո», -գրում է բրիտանական պարբերականը։
«Carnegie Europe» վերլուծական կենտրոնի աշխատակից Սինան Ուլգենի խոսքով՝ տնտեսական խնդիրների վերաբերյալ ամենաչնչին տեղեկությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ ընտրությունների վրա՝ վտանգի ենթարկելով առաջին փուլում Էրդողանի հաղթանակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |