Ցեղասպանություն07:09, 24 Ապրիլ 2018
Habertürk: ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին գաղտնի նախագիծ է մշակվում

Թուրքական մամուլը հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գաղտնի փաստաթուղթ է մշակվում։
«Habertürk»-ի թղթակից Սերդար Թուրգութը իր «Կա՞ արդյոք Թուրքիայի դեմ ուղղված օրինագիծ» խորագրով հոդվածում գրում է․
«Ես լսել եմ ու գիտեմ, որ ԱՄՆ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ աշխատում են այսպես կոչված Հայոց ցեղասպանության նախագծի շուրջ։
Բոլորին հայտնի Հայկական հարցը ․․․ Բայց չգիտես ինչու, մինչ օրս այս մասին ոչ մի լուր չի հայտնվում, ոչ ոք չի ասում․ «Այո, նման աշխատանքներ տարվում են»։ Մինչդեռ նախորդ տարիներին ապրիլյան այս օրերին Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ իրենց ընտրազանգվածներին ուղղված ակնարկներ էին հնչեցնում, տեղեկացնում էին, որ նախագիծ է մշակվում։ Իսկ այս տարի կատարյալ լռություն է տիրում։ Բնազդս և Վաշինգտոնի առումով նախկին փորձս հուշում են, որ որոշ տհաճ զարգացումներ են խմորվում լուռ կերպով»։
Թուրգութը հավելում է, որ այս կասկածները հաստատվում են նաև այն հանգամանքով, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը ապրիլի 18-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումից առաջ տարածված հայտարարության համաձայն՝ հանդիպման օրակարգային թեման եղել է Հայոց ցեղասպանությունը և նմանատիպ իրադարձությունների հետագա կանխումը։
Հեղինակը նկատել է տալիս, որ նախորդ տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախագծեր ներկայացրած Ռոյսն այս անգամ թեև չի հայտարարել որևէ նման նախագծի մասին, բայց իր մի քանի գործընկերների հետ նախագահ Թրմափին ուղղած նամակում չի մոռացել հիշեցնել ՑԵղասպանության և ապրիլի 24-ի մասին։
Թուրգութի խոսքով՝ հայկական համայնքն այս անգամ թերևս մտավախություն է ունեցել, որ պատրաստվող նախագիծը վերջին պահին կարող է չեղարկվել Սպիտակ Տան կողմից, ուստի որոշել են այս անգամ ամեն ինչ գաղտնի պահել։
«Այս անգամ, ինչպես երևում է, Ներկայացուցիչների պալատում և Սենտում Թուրքիայի դեմ ուղղված որոշում ընդունելու հարցում կուսակցությունների միջև համակարծություն կա»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դավիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, նա պատասխանել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |