Մշակութային07:46, 23 Ապրիլ 2018
Ուրֆայի պատմական հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերման եզրին է

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գյուղում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչնչացման եզրին է։ Թուրքիայի Մարդասիրական օգնության միության ներկայացուցիչ Հաթիջե Թաքուշի խոսքով՝ եկեղեցու մշտական հյուրերն այսօր միայն գանձախույզներն են։
«Եթե այցելեք Գերմուշի եկեղեցի, ներսում և դրսում կտեսնեք բազմաթիվ մեծ ու փոքր անցքեր։ Անցքեր, որոնք փորվում են մեկը մյուսի ետևից՝ առանց նախորդները փակելու։ Ճակատագրի քմահաճույքին հանձնված, լքված այս եկեղեցու ճակատագիրը, ցավոք, միայն այս փոսերն են որոշում։ Եկեղեցին օրեցօր ավերվում է», - պատմում է Թաքուշը։
Նրա վկայությամբ՝ Գերմուշը նախկինում հայաբնակ գյուղ է եղել։ «Հայտնի է, որ այստեղ նախկինում շուրջ 700 հայ ընտանիք է ապրել։ Հայկական եկեղեցում արձանագրություններ չկան, ուստի կառուցման տարեթիվը հստակ չգիտենք։ Սակայն ենթադրվում է, որ այն 19-րդ դարի կառույց է», -հավելել է միության ներկայացուցիչը։
Շանլըուրֆայում բնակվող մեկ այլ վկա էլ , ում անունն աղբյուրը չի հրապարակում, մանրամասնում է, որ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ 7 եղբայրների կողմից։ «Մինչև 2015թ․ կառույցն օգտագործվել է որպես անասնագոմ։ Դա դժգոհություններ առաջացրեց, ինչից հետո այստեղ այլևս կենդանիներ չբերեցին։ Թուրքիայի պաշտոնաթերթի 2011թ․ հոկտեմբերի 23-ի թիվ 28093 համարում հրապարակվեց մի որոշում, ըստ որի Մշակույթի նախարարությունը եկեղեցին պիտի վերածեր զբոսաշրջության զարգացման կենտրոնի։ Տարածքում ցուցանակ տեղադրվեց, բայց համապատասխան պաշտոնյաները մինչ օրս այս պատմական եկեղեցու և շրջակայքի պահպանման ու վերականգնման համար որևէ աշխատանք չեն սկսել», - պատմել է քաղաքացին։
Նա հավելել է, որ Գերմուշ գյուղում նախկինում ևս մի եկեղեցի է եղել, սակայն լքված ու անխնամ կառույցը աստիճանաբար ավերվել է, և այսօր նրա տեղում միայն քարերի կույտ է մնացել։ Շանլըուրֆայի քաղաքացին կոչ է արել իշխանություններին՝ ոչ թե միայն խոսքով, այլ իրապես պաշտպանության տակ առնել պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին, վերանորոգել այն և վերաբացել՝ որպես քրիստոնեական ուխտատեղի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարի խոսքով՝ Ավրելիուսի արձանը գողացվել էր ավելի քան 60 տարի առաջ:

Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |