Քաղաքական08:54, 09 Ապրիլ 2018
Էրդողանը՝ Մակրոնին. «Այդ խելքդ պահիր քեզ»
Ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության՝ Վանում կայացած ժողովի ժամանակ կոշտ հայտարարություններ է արել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հասցեին։
Թուրքիայի և Ֆրանսիայի միջև լարվածություն է առաջացրել այն բանից հետո, երբ Մակրոնը պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել «Սիրիայի հյուսիսում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈՒ-SDG) և Անկարայի միջև:
«Բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել մեր դեմ և մեզ հետ խոսում են ահաբեկիչների բերանով, ասում ենք, որ ձեր ճանապարհը դժոխքն է։ Նրանք Ելիսեյան պալատում հյուրընկալում են ահաբեկիչներին և դրանից հետո կանգնում, ինձ խելք են սովորեցնում։ Այդ խելքդ պահիր քեզ: Եթե չգիտես, ապա իմացիր, որ այդ ահաբեկչական կազմակերպությունները քեզ էլ են զզվեցնելու»,-ասել է Էրդողանը։
Վերջինս նաև Ֆրանսիային մեղադրել է այն բանում, որ ֆրանսիական մի ընկերություն նախկինում օգնել է Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ին Սիրիայում թունելներ և խրամատներ կառուցել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ․ «Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»։
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածը որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |