Միջազգային06:41, 05 Մարտ 2018
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես փակվել է
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը անվտանգության նկատառումներով մարտի 5-ին փակ կլինի։ Դեսպանատան պաշտոնակայքում տեղ գտած հայտարարությամբ կոչ է արվել ԱՄՆ քաղաքացիներին՝ հեռու մնալ մարդաշատ վայրերից և դեսպանատան տարածքից։ Նաև զբոսաշրջային վայրեր, առևտրի կենտրոններ, սպորտային և զվարճանքի կենտրոններ այցելելու դեպքում զգոնության կոչ է արվել։
«Ձեր ընտանիքին և ընկերներին տեղեկացրեք ձեր անվտանգության վիճակի մասին, հետևեք թեմայի վերաբերյալ տեղական մամուլի հրապարակումներին և աշխատեք ուշադրություն չգրավել», -ասված է ԱՄՆ քաղաքացիներին ուղղված հայտարարությունում։
Տեղեկացվել է, որ անցագրերի ստացման, անձնագրերի թարմացման, նոտարական գործողությունների համար այսօր դիմումներ չեն ընդունվելու։ Դեսպանատունն իր աշխատանքները կվերսկսի այն ժամանակ, երբ անվտանգության սպառնալիքները կվերանան։
Նշենք նաև, որ Անկարայի նահանգապետարանը ևս հանդես է եկել թեմայի վերաբերյալ հայտարարությամբ։ Ըստ այդմ՝ ամերիկյան աղբյուրները թուրքական հետախուզական կառույցներին տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի դեսպանատան և քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել։ «Անվտանգության միջոցառումները խստացվել և անհրաժեշտ հավելյալ միջոցներ են ձեռնարկվել», -ասված է հայտարարությունում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |