Հասարակական12:26, 01 Մարտ 2018
Նոբելյան մրցանակակիր գրողները բաց նամակով Էրդողանից պահանջել են հարգել խոսքի ազատությունը

Բրիտանական անվանի «The Guardian» պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված բաց նամակ է հրապարակել։ Նոբելյան մրցանակակիր 38 գրողի ստորագրությունը կրող նամակում կոչ է արվել Էրդողանին՝ ազատ արձակել անհիմն ձերբակալված ու կալանավորված մտավորականներին։
«Հարգելի նախագահ, ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսքի ազատության առումով առաջատար կառույցներն անօրինական են համարում գրողների ու մտավորականների կալանավորումներն ու դատապարտումները։ Նմանատիպ զարգացումները մեծ վնաս են հասցնում Թուրքիայի Հանրապետությանը, նրա համբավին, քաղաքացիների պատվին ու բարօրությանը», -ասված է նամակում։
Նամակում անդրադարձ է կատարվել լրագրողներ Ահմեթ Ալթան և Մեհմեթ Ալթան եղբայրների ու Նազլը Ըլըջաքի դեմ տարվող դատավարությանը։ Նամակի հեղինակները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ այդ լրագրողները իրենց ողջ կարիերայի ընթացքում դեմ են եղել հեղաշրջումների ու ռազմատենչության բոլոր դրևսորումներին։ Սակայն նրանք մեղադրվել են զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու և հեղաշրջում կազմակերպելու մեջ։
Բաց նամակի հեղինակները հիշեցրել են, որ 2009թ․ Չեթին Ալթանի պատվին Թուրքիայում կազմակերպված մի միջոցառման ժամանակ Էրդողանը հայտարարել էր․ «Թուրքիան արդեն այն հին Թուրքիան չէ, որտեղ մեծ գրողները բանտ էին նետվում։ Այդ ժամանակաշրջանն արդեն ընդմիշտ անցյալում է մնացել»։
«Այն օրը Ձեզ ունկնդրողների թվում էին նաև Չեթին Ալթանի երկու որդիները՝ Ահմեթ և Մեհմեթ Ալթանները, ովքեր ինը տարի անց ցմահ բանտարկության են դատապարտվել։ Սա արմատական հակասություն չէ՞ արդյոք», - ասված է նամակում։
Նոբելյան միջանակակիր գրողները կոչ են արել անմիջապես ազատ արձակել Ահմեթ և Մեհմեթ Ալթաններին, ինչպես նաև՝ անհիմն ձերբակալված կամ ազատազրկված մյուս բոլոր լրագրողներին։ Նրանք հորդորել են Էրդողանին՝ դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը և վերականգնել օրենքի գերակայությունն ու մարդկանց խոսքի ազատության իրավունքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:

Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները:

Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։
Աղբյուրն ընդգծում է, որ Մեծ Բրիտանիայում բնակվում է մոտ կես միլիոն թուրք։
Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ գործունեության դադարեցման պատճառը Թուրքիայում տիրող տնտեսական պայմաններն են։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |