• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Հունիս, 2025
Երկուշաբթի 08:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:01, 15 Փետրվար 2018

Մաշալյան. «Աթեշյանը և Շիրինօղլուն ապացուցեին, որ Թուրքիայի սիրելիներն են»

Մաշալյան. «Աթեշյանը և Շիրինօղլուն ապացուցեին, որ Թուրքիայի սիրելիներն են»

Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է պատրիարքարանի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին:

Այժմ Պատրիարքի ընտրությունների անցկացման անհնարինությունը եպիսկոպոսը բացատրել է նրանով, որ 1863 թվականի ազգային սահամանդրության և պետության կողմից 1961 թվականին սահմանված պատրիարքի ընտրության կանոնակարգում ներառված են կետեր, որոնք ենթադրում են եկեղեցու և պետության համաժամանակյա գործակցություն:

Ըստ Մաշալյանի՝ որքան եկեղեցին ունի այդ օրենքները մեկնաբանելու իրավունք, նույնքան էլ պետությունն ունի: Այս դեպքում պետությունը կիրառելով իր իրավունքը որոշել է, որ պատրիարքի աթոռը թափուր համարելու համար գործող պատրիարքի հիվանդությունը բավարար պատճառ չէ: Այնուամենայնիվ, եպիսկոպոսը նշել է, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելու պատճառը ոչ թե առողջական խնդիրներն են եղել, այլ գիտակցության բացարձակ կորուստը, և հույս է հայտնել, որ այդ հարցը մոտ ապագայում կկարողանան քննարկել պետական պաշտոնյաների հետ:

«Այս պահին պետության ցանկությունը հնարավոր չէ անտեսել, քանի որ պատրիարքությունը 450 տարի շարունակ գործել է որպես օսմանյան հաստատություն և դեռ շարունակում է առաջնորդվել այդ ռեֆլեքսներով»,-հայտնել է կրոնական ժողովի ատենապետը՝ ընդգծելով որ ժողովրդի մեծամասնությունն էլ 
համայնքի կառավարման հարցում բավական գիտելիքներ չունի:

Մաշալյանը, պետության որոշման դեմ չպայքարելու իր դիրքորոշմանն անդրադառնալով, գրել է. «Կարող էինք ամեն ինչ կրակի տալ, փոշի ու ծուխ բարձրացնել: Բավականին էլ հետաքրքիր կլիներ: Սակայն այդպես մեզ միայն ավեր կբերեինք»: Եպիսկոպոսը նշել է, որ չնայած ինքը և Աթեշյանը սկզբունքային հարցերում տարաձայնություններ ունեն, բայց թշնամիներ չեն:

Մաշալյանը, որ մեկ տարի առաջ պնդում էր, որ Աթեշյանի հետ հնարավոր չէ առաջ շարժվել, հիմա էլ չգիտի՝ կհաջողվի դա անել, թե ոչ, սակայն նախընտրում է լավատես լինի: 

«Աթեշյանը և Պետրոս Շիրինօղլուն ապացուցեցին, որ պետության սիրելիներն են: Մեր համայնքի խնդիրների նվազագույնը 70 տոկոսի աղբյուրը բյուրակրատական խոչընդոտներն են: Նրանք  իրենց կապերն օգտագործելով 
կարող են փակ դռները բացել: Այս ուղղությամբ մեր համայնքը նրանց պետք է աջակցի և խրախուսի»:

Կրոնական ժողովի ատենապետը համարում է, որ կատարվածը մեծագույն անարդարություն էր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նկատմամբ: Մաշալյանի համոզմամբ՝ Բեքչյանը, 2017թ հունիսից ստանձնելով տեղապահի պաշտոնը, պատրիարքի ընտրությունը կազմակերպելու հարցում ավելի շատ բան արեց, քան արվել էր վերջին 9 տարիների ընթացքում և կարողացավ ամբողջ գործընթացը ավարտին հասցնել:

«Մեր եկեղեցին 2017թ դեկտեմբերի 10-ին ընտրությունն անցկացնելու համար ամեն ինչ արժանի կերպով պատրաստել էր: Այսինքն, եթե նորմալ պայմանների լինեին, պատրիարքին վաղուց ընտրած կլինեինք»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար
13:30, 27 հուն
Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:

Թուրքիան գլխավորում է աղքատության վարկանիշը Եվրոպայում
13:47, 26 հուն
Թուրքիան գլխավորում է աղքատության վարկանիշը Եվրոպայում

Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները:

Թուրքիա մեկնած օտարերկրացիների մեջ 1-ին տեղում ադրբեջանցիներն են
12:51, 24 հուն
Թուրքիա մեկնած օտարերկրացիների մեջ 1-ին տեղում ադրբեջանցիներն են

Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}