• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Հունիս, 2025
Կիրակի 09:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:35, 22 Հունվար 2018

Էրդողանը սպառնացել է քրդամետ կուսակցությանը․ «Ով մեր դեմ դուրս գա, կճզմենք, կանցնենք»

Էրդողանը սպառնացել է քրդամետ կուսակցությանը․ «Ով մեր դեմ դուրս գա, կճզմենք, կանցնենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հակառազմական կոչերով հանդես եկող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP)։ Թուրքական «Karınca» թերթի կայքի փոխանցմամբ՝ Էրդողանը խոսել է իշխող կուսակցության կանանց թևի՝ Բուրսայում կայացած  5–րդ հերթական կոնգրեսի ժամանակ։

Անդրադառնալով Աֆրինի ռազմական գործողությունների մասին HDP-ի խաղաղարար կոչերին` Էրդողանն ասել է․ «Եթե սխալմամբ հրապարակ դուրս եկողներ լինեն, շատ թանկ կվճարեն։ Քանի որ սա ազգային պայքար է։ Այս ազգային պայքարի ընթացքում ով էլ որ մեր դեմ դուրս գա մեզ, կճզմենք, կանցնենք։ Հիմա  մենք քայլ առ քայլ հետևում ենք ձեզ, որտեղ հրապարակ դուրս գաք, իմացեք, որ մեր անվտանգության ուժերը ձեր գլխին կանգնած են»։

Իր ելույթում Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կատարվել է թուրքերի դեմ։ «Հայկական պնդումները բարձրաձայնողներին մենք տարիներ շարունակ առաջարկեցինք համատեղ ուսումնասիրել արխիվները։ Այս պահին մեր զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվներում 1 մլն 700․000 փաստաթուղթ կա։ Դրանցից շուրջ 1 միլիոնը ուսումնասիրված են։ Մինչ այսօր ոչ ոք չի ընդունել մեր առաջարկը»։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Աֆրինում թուրքական ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունները վճռականորեն շարունակվելու են․ «Մենք հետքայլ չենք անի, մենք մենակ չենք», -նշել է նա։

Պատասխանելով նաև ընդդիամդիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ զինվորների հնարավոր կորուստներից խուսափելու նպատակով առանց օդուժի աջակցության Աֆրին չմտնելու կոչերին՝ Էրդողանը նշել է, որ հնարավոր չի լինի խուսափել ոչ արյունից, ոչ զոհերից ու կորուստներից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Արտակարգ դեպք Թուրքիայում. Ցլի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք Թուրքիայում. Ցլի հարձակման հետևանքով մարդ է մահացել

Նշվում է, որ ցուլը Քյուլահլըի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս զոհաբերության համար նախատեսված ցլի լուսանկարը ուղարկել է իր հաճախորդին:

Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր
Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր

Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}