• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հուլիս, 2025
Երեքշաբթի 08:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:15, 18 Հունվար 2018

Թուրք գործիչ. «11 տարի է արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում»

Թուրք գործիչ. «11 տարի է  արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում»

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի «Ազատություն և համերաշխություն» (ÖDP)  կուսակցության  Անթալիայի նահանգային կառույցի ղեկավարը գրավոր հայտարարություն է տարածել:

«Հրանտ Դինքի սպանությունից 11 տարի անցավ:  Մեր եղբայրը ոչ միայն հայ էր, այլև քուրդ, թուրք, լազ, բոսնիացի, վրացի, ասորի, արաբ, քրիստոնյա, մահմեդական, եզդի, մահմեդական, ալևի: Նա իր մեջ կրում էր ժողովուրդների համերաշխության համընդհանուր բարությունը»,-ըստ թուրքական «Birgun»  թերթի կայքի՝ գրել է Քայաօղլուն:

Վերջինս նշել է, որ հաճախ Թուրքիայում ազգայնական դրսևորումները հանդիսանում են օրինական երևույթ, իսկ ֆաշիստական հարձակումները որակվում են որպես «Ժողովրդի բնական արձագանք»: Եվ ահա այդ ազգայնականության զոհն էլ հենց դարձավ Դինքը:

«11 տարի է արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում: 11 տարի է դիմում ենք դատաիրավական համակարգին, կառավարությանը, խորհրդարանին, սակայն արդյունք չկա: 11 տարի է մենք փողոցում խոսում ենք այն մարդասպանների մասին, որոնք կանգնած են սպանության ետևում, սակայն նրանք  մեզ չեն լսում: Հրանտին սպանողներին և վերջիններիս աջակիցներին  մեկ անգամ ևս հիշեցնում ենք. դուք այլևս չեք կարողանա իրականացնել նման սպանություն: Այս հողերում դեռ ապրում են Հրանտներ և անշուշտ կշարունակեն ապրել»,-նշել է թուրք քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին: 2012 թ. դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկٳթյան դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման: 2014թ. Ստամբուլի ծանր հանցանքների դատարանը որոշում կայացրեց Դինքի սպանության գործը վերստին քննել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում
15:34, 12 հուն
Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից
15:00, 05 հուն
Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
10:47, 05 հուն
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի մի շարք նահանգներում վերջին 48 ժամում բռնկվել է 150 անտառային հրդեհ (Տեսանյութ)
Թուրքիայի մի շարք նահանգներում վերջին 48 ժամում բռնկվել է 150 անտառային հրդեհ (Տեսանյութ)

Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։

Թուրքիայում վերջին 3 օրում բռնկվել է 263 անտառային հրդեհ
Թուրքիայում վերջին 3 օրում բռնկվել է 263 անտառային հրդեհ

Իզմիրում մոլեգնող հրդեհների դեմ միջամտություն է ցուցաբերվում 4 ինքնաթիռով, 14 ուղղաթիռով, 106 հրշեջ մեքենայով և ավելի քան 1000 հոգանոց անձնակազմով։

Մեծ Բրիտանիան աջակցում է «Typhoon» կործանիչները Թուրքիային վաճառելուն
Մեծ Բրիտանիան աջակցում է «Typhoon» կործանիչները Թուրքիային վաճառելուն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը կարևոր հայտարարություն է արել Թուրքիային «Eurofighter Typhoon» կործանիչների վաճառքի գործընթացի վերաբերյալ։

Թուրքիայի նախագահը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ
Թուրքիայի նախագահը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ

Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը  կմեկնի Թուրքիա
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

Աղբյուրն ընդգծում է, որ Մեծ Բրիտանիայում բնակվում է մոտ կես միլիոն թուրք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}