Տարածաշրջան05:59, 18 Հունվար 2018
Վաշինգտոնը զարմացած է Թուրքիայի արձագանքներից

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նպատակ չունի թուրք-սիրիական սահմանին նոր զորախումբ ստեղծել:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ամերիկացի պաշտոնյայի խոսքերով ԱՄՆ-ում զարմացած են, թե ինչու է Թուրքիան նման արձագանք տալիս:
«Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է Թուրքիան նման ռեակցիա ցուցաբերում: Մենք ընդամենը տեղի ուժերին ենք աջակցում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրված տարածքների անվտանգության ապահովման հարցում»:
Թիլլերսոնը նաև նշել է, որ Սիրիայում նոր զարախումբ ստեղծելու շուրջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
«Հարցն ամբողջովին սխալ են ներկայացրել: Որոշ մարդիկ սխալ են խոսել: Մենք ոչ մի սահմանային անվտանգության ուժ չենք ստեղծում»:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներում ավելի վաղ նշվել էր, որ, ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերից պատրաստվում է նոր զորախումբ ստեղծել: Ի պատասխան դրան, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնում են Սիրիայի քրդաբնակ շրջաններում ռազմական գործողություններ սկսելով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Սեբահաթթին Մավիգյոզի՝ ամեն 100 լիրա արժողությամբ ապրանքից 65 լիրան կազմում է հարկը։

Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |