• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Հունիս, 2025
Հինգշաբթի 04:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն09:53, 09 Հունվար 2018

Թուրքիայում լույս է տեսել թուրք գրողի՝ Հայոց ցեղասպանության թեմայով գիրքը

Թուրքիայում լույս է տեսել թուրք գրողի՝ Հայոց ցեղասպանության թեմայով գիրքը

Թուրք գրող Մուրաթ Աթաշը գրի է առել Հայոց ցեղասպանության դրվագներից մեկը, որը «Արմինե. Չորաք լեռան աքսորը» խորագրով լույս է ընծայվել Ստամբուլի «Արաս» հրատարակչությունում։ Թեմային անդրադարձել է թուրքական «Hürriyet» թերթի կայքը՝ ներկայացնելով Աթաշի հետ ացկացված հարցազրույցը։

Գրքի սկզբում կարդում ենք․ «Օգոստոսյան այրող տապին մարդկանց սրտերում սարսուռ առաջացնող մի խավար իջավ գյուղի վրա։ Աշխարհը մի ակնթարթում քարացավ, թռչունների դայլայլը դադարեց, ծղրիդները լռեցին։ Բոլոր կենդանի արարածները թաքնվեցին իրենց բներում»։ Եվ հենց առաջին նախադասությունն արդեն հուշում է, որ գիրքն իր ընթերցողին տանելու է դժվարին և հարկադիր մի ուղևորության հետքերով։

Ուղևորություն, որն իր ողջ դաժանությամբ անակնկալ էր ինչպես հայերի, այնպես էլ նրանց դարավոր հարևանների՝ թուրքերի համար։ Սա Սարիղամիշի մարտերում զոհված Միհրանի, նրա մոր և հոր՝ գաղթի ճանապարհին մահացած Մանուշակի, բանտ նետված Արփիարի, Միհրանի պապի՝ Գալիպ էֆենդու պատմությունն է։ Թուրք սիրելիի և իր ընտանիքի վերադարձին անվերջ սպասող Արմինեի պատմությունը։

«Գիրքն ընթերցողին տեղափոխում է այլ ժամանակներ, երբ, ինչպես ասում էր Կարապետ էֆենդին, «լալիս էր արևը»։  Այդ արտահայտության ողջ իմաստն Արմինեն հասկանում է 1915թ․ գաղթի ճանապարհին, երբ տեսնում է ծարավից մահացածների դիակներ, հրոսակախմբերի կողմից բռնաբարված երիտասարդների մարմիններ և մարդկության բոլոր չարիքներին ականատես եղած ու մեկ գիշերում հասունացած երեխայի պես բացականչում է․ «Արևը լալիս է»։ Լալիս են լեռները, լալիս են ձորերը»,- գրում է Hürriyet-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու որոշեց Հայոց ցեղասպանության մասին գիրք գրել, Աթաշը պատմում է․ «Իրականում ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ դեռ ուսանողական տարիներին ուսուցիչն ինձ զրո նշանակեց «Հայերի տեղահանությունը» թեմայով հանձնարարության համար։ Այն ժամանակ աղբյուրները սահմանափակ էին։ Միայն Սիվասի նահանգային ժողովրդական գրադարանում 60-70 էջանոց մի գիրք կարողացա գտնել։ Այդ շատ սահամանփակ «տեղեկություններով» էլ պատրաստվեցի դասին։ Երբեք չեմ մոռանա վերջին նախադասությունը, որ ասացի դասարանում՝ իմ պատրաստած նյութը ներկայացնելուց հետո։ Ես ասացի․ «Մեղավոր էին և հայերը, և Օսմանյան կայսրությունը»։ Կարծում եմ՝ ուսուցչին բարկացրել էր այն, որ դուրս էի եկել պաշտոնական և սառը մոտեցումների սահմաններից, որոնցով առաջնորդվում է պատմությունը՝ անտեսելով մարդուն։ Հենց այդ «զրոն» էլ խթանեց ու սաստկացրեց թեմայի նկատմամբ հետաքրքրությունս»։

Դրանից հետո Աթաշը բազմաթիվ գրքեր ու փաստաթղթեր է ուսումնասիրում, լսում է տարեցների վկայությունները, գրի է առնում դրանք։ Ավելի ուշ, երբ դադարում է աշխատել թերթում, օգտագործում է ազատ ժամանակն ու գրի առնում այն պատմությունը, որն արդեն ձևավորվել էր իր մտքում՝ բոլոր այդ աղբյուրներն ուսումնասիրելու արդյունքում։

«Արմինեն, ում կոչում են «Էմինե», «ուրիշ մենք»-ն է։ Սա չեմ ասում որպես այս կամ այն կողմի ներկայացուցիչ։ Դրանով միայն թուրքերին կամ հայերին էլ նկատի չունեմ։ Արմինեն նույն քուրդն է, լազը, արաբը, չերքեզը, վրացին, եզդին կամ մյուսներից մեկը։ Չէ՞ որ այնքան նման ենք իրար։ Մեր մշակույթները, երջանկությունը, ցավը, բարկությունը, սերը և թշնամանքը կամ նախապաշարմունքները նման են։ Եվ ես համոզված եմ,  որ այդ նախապաշարմունքները կոտրելը կարող է նպաստել, որ ավելի առողջ հայացք դարձնենք ապագային», - նշում է գրքի հեղինակը:

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման
Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»
Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»

Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:

Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ
Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ

«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին
Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին

«Իսրայելի ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության դեմ համընդհանուր հակամարտության ռազմավարություն է իրականացնում»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}