Քաղաքական07:36, 22 Դեկտեմբեր 2017
Էրդողանը գոհ է Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշումից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կայացրած որոշումից:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ Էրդողանը թեմայի վերաբերյալ հրապարակում է կատարել Twitter»-ի իր պաշտոնական էջում.
«Գոհունակությամբ ենք ընդունում այն փաստը, որ Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ներկայացված բանաձևն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Ակնկալում ենք, որ Թրամփի կառավարությունը պահ առաջ հետ կկանգնի այդ ցավալի որոշումից, որի հակաօրինականությունն այդքան ակնհայտ ձևով ընդգծվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից», - նշել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա էր ներկայացվել Եմենի և Թուրքիայի կողմից ու կոչ էր անում ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:
Բանաձևին կողմ են քվեարկել 128, ձեռնպահ՝ 35 երկիր: Բանաձևին դեմ է քվեարկել 9 երկիր՝ ԱՄՆ, Իսրայել, Գվատեմալա, Հոնդուրաս, Մարշալյան կղզիներ, Միկրոնեզիա, Նաուրու, Պալաու և Տոգո:
Հայաստանի կողմ է քվեարկել բանաձևին:
Քվեարկությանը չեն մասնակցել Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան, Թուրքմենստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |