Իրավական12:45, 05 Դեկտեմբեր 2017
Թուրքիայի քրեակատարողական հիմնարկներում 119 սիրիացի անչափահաս կա
2017թ. նոյեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայի քրեակատարողական հիմնարկներում օտար քաղաքացիություն ունեցող 169 անչափահաս է գտնվում: Թուրքական «Birgün.net» կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած տվյալներից: Ըստ այդմ՝ նշված 169 անչափահասներից 119-ը սիրիական պատերազմից փախչելով Թուրքիայում ապաստանած սիրիացի երեխաներ են:
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմի սկզբից մինչ օրս Թուրքիայում ապաստան է գտել 2 մլն 900.000 սիրիացի: Ոչ պաշտոնական աղբյուրները վկայում են, որ այդ թիվն իրականում 3.5 միլիոնից ավելի է:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում այս պահին պատիժ է կրում 2.818 անչափահաս: Աղբյուրի համաձայն՝ 2017թ. հունվարի 2-ի դրությամբ թուրքական բանտերում 2.402 անչափահաս դատապարտյալ կար: Այսպիսով, 10 ամսում անչափահաս դատապարտյալների թիվն ավելացել է 17 տոկոսով:
Անչափահաս դատապարտյալներից միայն 8-ն է գտնվում բաց ռեժիմի բանտում, մյուս 2.810-ը փակ ռեժիմի բանտերում են: Բանտերում գտնվող երեխաներից 2.721 -ը տղաներ են, 97-ը՝ աղջիկ:
Թուրքական բանտերում գտնվող օտար քաղաքացիություն ունեցող երեխաներից 31-ը Աֆղանստանի, 7-ը՝ Պակիստանի, 4-ը՝ Իրաքի, 2-ը՝ Իրանի, 2-ը՝ Թուրքմենստանի, 1-ը՝ Ալժիրի, 1-ը՝ Ինդոնեզիայի, 1-ը՝ Վրաստանի քաղաքացիներ են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |