Հասարակական12:57, 24 Նոյեմբեր 2017
Տարոն Աջեմօղլու. «Թուրքիայում հնարավոր է տնտեսական պայթյուն լինի»

Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն հայտարարել է, որ տոտալիտարիզմի ուղին բռնած Թուրքիայում շուտով կարող է տնտեսական պայթյուն լինել:
Ստամբուլի Քոչ համալսարանի գիտական մրցանակը ստանալու համար Թուրքիա ժամանած պոլսահայ պրոֆեսորը հարցազրույց է տվել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Լրագրողը, Աջեմօղլուին հիշեցնելով վերջինիս Թուրքիայի վերաբերյալ մեկ տարի առաջ հնչեցրած գնահատականները, ըստ որոնց Թուրքիայում ազատությունների սահմանափակումն ու ԵՄ-ից հեռացումը վատ են անդրադառնալու տնտեսության վրա, հարցրել է. «Այսօր ի՞նչ գնահատականներ կտաք»:
Աջեմօղլուն ի պատասխան ասել է, որ վիճակը չի լավացել և Թուրքիան սրընթաց կերպով գնում է դեպի տոտալիտարիզմ:
«Երկու նախապայման է անհրաժեշտ, որ մեդիադաշտը կարողանա գործունեություն ծավալել: Առաջինը իրական ազատությունն է, երկրորդը՝ վախի բացակայությունը: Ցավոք Թուրքիայում այս երկուսի վիճակն էլ անմխիթար է: Հատկապես 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո»,- ասել է հայտնի տնտեսագետը:
Խոսելով տնտեսության վիճակի մասին՝ Աջեմօղլուն նշել է, որ այստեղ էլ վիճակը հուսադրող չէ, քանի որ վերջին 10 տարում գրանցվող աճը առկա համակարգի արդյունքն է, և դա հնարավոր է եղել ապահովվել վարկերի ու կառավարության արած ծախսերի միջոցով:
«Դա առողջ աճ չէ, և խորացնում է (տնտեսության-խմբ.) ոչ բալանսավորվածությունը: Թուրքիային անհրաժեշտ է երիտասարդ բնակչության միջոցով բարձրացնել արտադրողականությունը: Մտավախություն ունեմ, որ առաջիկա ամիսներին կարող է տնտեսական պայթյուն տեղի ունենալ»,- ասել է հայտնի հայ տնտեսագետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |