Հասարակական05:07, 18 Հոկտեմբեր 2017
«Քարավան 1915» ֆիլմը թուրք դերասանուհին խաղաղության ուղերձ է համարում

Թուրքիայում հայկական թեմատիկայով նկարահանված «Քարավան 1915» Ֆիլմի գլախվոր դերասանուհին Այշե Աքընը խոսել է ֆիլմի մասին, անդրադարձել կինովարձույթից հանվելու պատճառներին։
Աքընը հայտնել է, որ «Քարավան 1915» ֆիլմը խաղաղության ուղերձ է։ Ըստ նրա՝ թուրքական ֆիլմը ոչ թե կաղապարելու, այլ աջակցության կարիք ունի։
Դերասանուհին պատմել է, որ ֆիլմում ինքը մարմնավորում հայուհու, իսկ ֆիլմը սիրո պատմությունը է իր հերոսուհու և թուրք ձիապանի միջև, որը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել սիրելիից։ Աքընը նշել է, որ Թուրքիայի փոխարեն անչափ կտխրի, եթե ֆիլմն օտարների կողմից ընդունվի։
Ըստ Աքընի՝ ֆիլմի նկատմամբ վերաբերմունքի, խոչընդոտների, գրաքննության հիմնական պատճառն այն է, որ ֆիլմի յուրաքանչյուր կադրը մի ուղերձ է պարունակում։
Հիշեցնենք, որ ֆիլմը մեծ էկրան բարձրանալուց կարճ ժամանակ անց ռեժիսոր և սցենարիստ Իսմայիլ Գյունեշի որոշմամբ հանվել էր կինովարձույթից։
Ռեժիսորը նշել էր, որ նման որոշում է կայացվել ֆիլմի դիստրիբյուցիայի հարցում առաջացած խնդիրների, կինոթատրոնների կանխակալ տրամադրվածության պատճառով:
Նշենք, որ ֆիլմի ռեժիսորի նկարագրություններից պարզ է դառնում, որ այնտեղ գերակշռում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական տեսակետը։ Ռեժիսորի կողմից Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է որպես տեղահանություն, որի համար պետությունը 256 միլիոն քուրուշ է ծախսել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |