Հասարակական08:11, 01 Սեպտեմբեր 2017
Էրդողան. «Ինձ ինքնասպանությանը այլընտրանք չե՞ն թողնելու»
Հայտնի թուրք հոդվածագիր Ասլը Էրդողանը, որին արգելել են դուրս գալ երկրից, հայտնել է, որ ծանր հոգեբանական ճնշումների է ենթարկվում:
Էրդողանը պատրաստվում էր մեկնել Գերմանիա, որտեղ սեպտեմբերի 22-ին պետք է ստանար «Էրիխ Մարիա Ռեմարկի անվան խաղաղության մրցանակը»:
Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հայտնում է, որ Էրդողանի՝ Թուրքիայից դուրս գալու արգելքի որոշման դեմ բողոքը դատարանը կքննի միայն հոկտեմբերի 30-ին:
Ըստ լրագրողի՝ իր կալանավորման, ինչպես նաև երկիրը չլքելու որոշման պատճառով ինքը չի կարողացել ներկա լինել 5 մրցանակաբաշխության, որտեղ պետք է մրցանակ ստանար, հրավիրվել, սակայն բաց է թողել մոտ 30-40 փառատոնների մասնակցելու հնարավորություն:
«Անկեղծ ասած ինձ լավ չեմ զգում: Մեկը մյուսի հետևից տրավմաների եմ ենթարկվում: Սա հոգեբականական ճնշում է: Մի՞թե հացադուլին կամ ինքնասպանությանը ինձ այլընտրանք չեն թողնելու»:
Հիշեցնենք, որ Էրդողանը 2016 թվականին ընդդիմադիր «Özgür Gündem» թերթի դեմ սկսված հետաքննության շրջանակներում կալանավորվել էր՝ մեղադրվելով «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեջ: 4 ամիս անց` 2016թ դեկտեմբերի 29-ին, Էրդողանն ազատ էր արձակվել, իսկ 2017թ հունիսի 22-ին վերացվել էր երկրից դուրս գալու արգելքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |